Jump to content

Սիրելու արվեստը

Վիքիքաղվածք-ից
«Սիրելու արվեստը» գրքի սերբերեն հրատարակության շապիկը

«Սիրելու արվեստը» (անգլ.՝ The Art of Loving. An Enquiry into the Nature of Love), հոգեվերլուծաբան և փիլիսոփա-ֆրեյդոմարքսիստ Էրիխ Ֆրոմի ատեղծագործությունը, որը հրատարակվել է 1956 թվականին և ուսումնասիրում է մարդու կյանքի հոգևոր ոլորտը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրել։
  • Մարդիկ մտածում են, որ սիրելը հեշտ է, բայց դժվար է սիրո իսկական օբյեկտ գտնել կամ էլ սիրված լինել այդ օբյեկտի կողմից։
  • Երկու մարդ սիրահարվում են այն ժամանակ, երբ զգում են, որ փոխադարձաբար մարդկային շուկայում գտել են լավագույն օբյեկտին։
  • Չկա մի այլ այնպիսի զգացմունք, որը սկսելով անպարփակ հույսով և սպասումով, կրախի է մատնվում այնպես անսպասելի, ինչպիսին սերն է։
  • Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա` ով շատ է տալիս։ Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ, նա շատ ունի։
  • Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»...
  • Սերն ակտիվ հետաքրքրություն է նրա կյանքով և զարգացմամբ, ում նկատմամբ տածում ենք այդ զգացմունքը։ Որտեղ չկա ակտիվ հետաքրքրություն, այնտեղ չկա սեր։
  • Հարգանքը ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը։
  • Չնայած մեր բոլոր ճիգերին, այնուամենայնիվ, մենք մեզ լիարժեք չենք ճանաչում։
  • Հակադրությունն է ստիպում գտնել միասնություն։
  • Մայրական սերը մարդուն օժտում է երանության զգացումով, իսկ բացակայությունն առաջացնում է հուսահատության և հուսախաբության զգացում։ Մայրը սիրում է իր զավակներին, քանի որ նրանք իրենն են և ոչ թե այն պատճառով, որ նրանք հնազանդ են կամ լավը։
  • Եթե ես ինչ-որ մեկին ուզում եմ ասել. «ես սիրում եմ քեզ» ապա պետք է ընդունակ լինեմ ասելու. «ես քո մեջ ամեն ինչն եմ սիրում», «ես` քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը», «ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»...
  • Միասնության տանող ներդաշնակությունը կայանում է հակադրությունների բախման մեջ, որոնցից էլ հենց նա կազմավորված է։
  • Սերը որպես զգացում մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ։
  • Սիրո մեջ պարադոքս կա` երկու էակները դառնում են մեկ և դրանով հանդերձ` մնում առանձին։
  • Սիրել` առաջին հերթին տալ է և ոչ թե վերցնել։
  • Հակադրությունն է ստիպում գտնել միայնություն։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սիրելու արվեստը հոդվածը նաև Վիքիպեդիայում: