Սարգիս Հացպանյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Sarkis Hatspanian 2013 02.jpg

Սարգիս Հացպանյան (1962, Ալեքսանդրիդ, Թուրքիա ― հունվարի 20, 2018, Լիոն, Ֆրանսիա[1]), հասարական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, նախկին քաղբանտարկյալ։ Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում է Հայաստանում։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, որը կրել է ամբողջությամբ[2]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ես տնից դուրս եմ եկել և առայսօր չեմ վերադարձել։ Եվ դրա միակ պատճառը եղել է հենց այդ արյունալի Մարտի 1-ը։ Ես եկել եմ Ազատության հրապարակ և մաս կազմել բողոքող ժողովրդի։
Արդեն փետրվարի 23-ին այն ժամանակվա ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինձ ձերբակալելու սանկցիա է տվել: Իսկ նույն օրը` երեկոյան, երբ հարթակից ելույթ էի ունենում, ոստիկանները եկան ինձ ձերբակալելու, բայց չկարողացան, որովհետև ժողովուրդը թույլ չտվեց: Դրանից հետո` մինչև մարտի 1-ի առավոտ` յուրաքանչյուր օր, ՀՀ ոստիկանությունը 3 անգամ ճիշտ իմ ելույթ ունենալու ժամանակ` ամեն օր, գալիս էր ինձ ամբիոնից ձերբակալելու: Իսկ երբ իմ նկատմամբ ձերբակալման սանկցիա էր տրվել, հարթակում գտնվող ոչ մեկի հանդեպ որևէ սանկցիա չէր տրվել:
Սա առաջինը, այսինքն՝ մարտի 1-ից առաջ ես արդեն Մարտի 1-ից տուժած եմ:
Երկրորդ՝ Մարտի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն, հաջորդող ժամերից սկսած յուրաքանչյուր օր «Հ1» և «Հ2» հեռուստաալիքներով իմ լուսանկարն էին ցուցադրում և հայտնում, որ փնտրվում եմ ոստիկանության կողմից: Եթե ես Մարտի 1-ի հետ կապված որևէ առնչություն չունեի, բա ոստիկանությունն ինչո՞ւ էր ինձ փնտրում:
...
Չորրորդ՝ 2008թ. մարտի 6-ին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն իմ մասին 8 էջից բաղկացած զեկույց ներկայացրեց այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին, որում նշված էր, թե Հացպանյան Սարգիսը Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող տարր է և պետք է Հայաստանից արտաքսվի: Դրա հիման վրա մարտի 10-ին Ռոբերտ Քոչարյանը հատուկ՝ Ն-38 հրամանով Սարգիս Հացպանյանին զրկեց Հայաստանում ապրելու իրավունքից, ինչը նշանակում էր զրկել ինձ իմ ունեցած կացության հատուկ կարգավիճակից, որն ուժի մեջ էր մինչև 2016 թվականը[3]:
  • Ի տարբերություն Չարին ծառայող աշխարհի տարբեր աղանդների, մասոնությունը, ըստ մեր զրուցակցի, ունիվերսալ է։ Օրինակ, Կորեայում գտնվող աղանդն ունիվերսալ չէ, կորեացու համար է, քրիստոնյաների համար օգտագործվող աղանդներն ունիվերսալ չեն, քրիստոնյաների դեմ են օգտագործվում, դրանք հաշվի են առնում տվյալ ազգի ազգային, պատմական, պատմամշակութային առանձնահատկությունները, Թուրքիայում աղանդներն այլ կերպ են գործում։ Սակայն մասոնությունն ունիվերսալ է, այն ամեն տեղ է գործում և գործում է նույն կերպ, նույն կանոններով, ինչպես, ասենք, ֆուտբոլը։ Նրանց նպատակը, փորձագետի հավաստմամբ, տարբեր երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային և մյուս շերտերին իրենց ենթարկեցնելն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մահացած է Սարգիս Հացպանեանը»։ Վերստացված է՝ հունվարի 20, 2018 թ.։
  2. Նախագահի համաներման անարդար կիրառությունը. տեսանյութերը փաստում են, որ կալանավոր Հացպանյանը պատերազմի մասնակից է։ Ankakh.com (սեպտեմբերի 24, 2009 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 18, 2015 թ.։
  3. Սարգիս Հացպանյան. «Մարտի 1-ից առաջ ես արդեն Մարտի 1-ից տուժած եմ»։ Hetq.am (ապրիլի 30, 2011 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 18, 2015 թ.։
  4. Սարգիս Հացպանյան. «Գարեգին Երկրորդ կաթողիկոսը մասոն չէ, նա, բարեբախտաբար, ապարանցի է…»։ Nyut.am (սեպտեմբերի 17, 2015 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 18, 2015 թ.։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սարգիս Հացպանյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: