Jump to content

Սաադիի վերջին գարունը

Վիքիքաղվածք-ից

«Սաադիի վերջին գարունը», Ավետիք Իսահակյանի զրույցներից[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթերն է բանում առավոտյան հովիկին։
  • Սիրող սիրտը լսում է այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով։
  • Աշխարհը՝ առօրյա և միշտ հիսաքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։
  • Ինչո՞ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին։ Պահի′ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Լիլիթ, Երևան, Սովետական գրող, 1983
  2. Լիլիթ, Երևան, Սովետական գրող, 1983