Jump to content

Ջիմ Ռոն

Վիքիքաղվածք-ից

Ջիմ Ռոն (անգլ.՝ Jim Rohn, սեպտեմբերի 17, 1930 — դեկտեմբերի 5, 2009), ամերիկացի գործարար, հեղինակ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ինձ զարմացնում է այն փաստը, որ մարդկանց մեծ մասը պլանավորում են իրենց արձակուրդն ավելի մանրակրկիտ, քան կյանքն ընդհանուր առմամբ։ Միգուցե պատճառն այն է, որ գնալը միշտ էլ ավելի հեշտ է, քան մնալն ու ինչ-որ բան փոխելը։
  • Կան բաներ, որոնք պետք չէ հասկանալ, թե ինչպես են աշխատում։ Կարևորը, որ դրանք աշխատում են։ Մինչ որոշ մարդիկ ուսումնասիրում են բույսերի կառուցվածքը, մյուսները հավաքում են դրանք։ Ամեն ինչ կախված է վերջնական արդյունքից, որին դուք ցանկանում եք հասնել։
  • Եթե դուք չեք հասել ֆինանսական անկախության 40-50 տարեկանում, ապա դա չի նշանակում, որ դուք ապրում եք անհաջող երկրում կամ անհաջող ժամանակ։ Դա միայն նշանակում է, որ դուք ունեք գործողությունների անհաջող պլան։
  • Ես բացահայտել եմ, որ ավելի հեշտ է դառնալ հարուստ, քան բացատրել բոլորին, թե ինչու այդպես չեղավ։
  • Հարուստի հոգեբանությունը տարբերվում է աղքատի հոգեբանությունից հետևյալով՝ հարուստը ներդնում է իր փողերը և ծախսում է այն, ինչ մնացել է։ Աղքատը ծախսում է իր փողերը և ներդնում է այն, ինչ մնացել է։
  • Եթե դուք կենտրոնացնեք ձեր ուշադրությունը միաժամանակ մի քանի բաների վրա, դուք կստանաք որոշակի արդյունքներ։ Եթե դուք կենտրոնացնեք ձեր ուշադրությունը ինչ-որ կոնկրետ բանի վրա, դուք կստանաք անհավանական արդյունքներ։
  • Սկզբում ես ասում էի «hուսով եմ ամեն ինչ կփոխվի»։ Հետո ես հասկացա, որ միակ ճանապարհը, որպեսզի ամեն ինչ փոխվի՝ փոխել ինքս ինձ։

Աղբյուրներ[խմբագրել]