Ջերալդ Ֆորդ
Արտաքին տեսք
Ջերալդ Ֆորդ (անգլ.՝ Gerald Ford, հուլիսի 14, 1913 - դեկտեմբերի 26, 2006), Ամերիկայի Միացյալ Նահանգների 38-րդ նախագահը 1974-1977 թվականներին։ Առաջին նախագահը, ով չի ընտրվել ո՛չ նախագահ, ո՛չ էլ փոխնախագահ։ Փոխնախագահի պաշտոնից հրաժարված Սպիրո Էնգրյուի փոխարեն նա նշանակվել է փոխնախագահ, այնուհետև նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո դարձել է ԱՄՆ-ի նախագահ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեզ մոտ նախագահ կարող է դառնալ ով ասես. ես դարձա, չէ[1]։
- Եթե կառավարությունն այնքան մեծ է, որ ձեզ տա այն ամենը, ինչ ցանկանում եք, այն բավականաչափ մեծ է, որպեսզի խլի այն ամենը, ինչ դուք ունեք[1]։
- Եթե ես ստիպված լինեի վերադառնալ քոլեջ, կկենտրոնանայի երկու առարկայի՝ գրելու արվեստի և լսարանի առջև խոսելու արվեստի վրա[1]։
Ֆորդի մասին
[խմբագրել]- Ջերին այնքան բութ է, որ չի կարող քայլել և միաժամանակ մաստակ ծամել[1]։
- Լինդոն Ջոնսոն (ԱՄՆ-ի 36-րդ նախագահ)
- Խառնվել Ջերալդ Ֆորդի ընտրարշավին նույնն է, ինչ փոխել «Տիտանիկի» տախտակամածի աթոռների տեղերը[1]։
- Ռոջերս Մորթոն (ամերիկացի քաղաքական գործիչ)