Jump to content

Պոետն ու Մուսան

Վիքիքաղվածք-ից

«Պոետն ու Մուսան», Հովհաննես Թումանյանի պոեմներից, որ գրվել է 1899 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • ― Վե՛ր կաց, բանաստե՛ղծ, կանչում է էսպես,
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես...
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին[1]։
  • ― Հերիք է, Մուսա՛, երկինքը վըկա,
Էլ համբերելու սիրտ ու տեղ չըկա....
Անիծված լինի էն օրն ու տարին,
Որ գերի դառա ես քո քընարին....[2]
  • ....Խավա՛ր ամբոխ,
Պաշտում ես դու լոկ փայլ ու փող,
Չես հասկանում դու պոետին.
Ե՜ս, երկընքի քընքույշ որդին,
Երգում եմ սե՜ր, ճըշմարտությո՜ւն․․․[3]
  • Ո՛չ մըտքեր են պետք, ո՛չ ձիրք և ոչ խելք,―
Բառեր ու հանգեր – և ահա քեզ երգ[4]։
  • Սպանում են դեռ ծաղրով ու թույնով,
Ապա պըճընվում նըրանց անունով....[4]
  • ― Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։
― Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
― Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
― Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ։
― Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել․․․[5]
  • Ներշընչման համար
Էսպես է հարմար.―
Ով սովից մեռել՝
Նա՛ է լավ գըրել[6]։
  • Թըքում եմ և քեզ և քո պըսակին,
Երկըրպագում եմ փողի քըսակին։
«Փողի քըսա՜կը, փողի քըսա՜կը,
Բարձրացընում է մարդու հասակը....»[7]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 230։
  2. ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 231։
  3. ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 235։
  4. 1 2 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 236։
  5. ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 237։
  6. ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 238։
  7. ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 240։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝