Օգյուստ Ռենուար
Արտաքին տեսք
(Վերահղված է Պիեր-Օգյուստ Ռենուարից)
Պիեռ-Օգյուստ Ռենուար (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, փետրվարի 25, 1841 — դեկտեմբերի 3, 1919), ֆրանսիացի նկարիչ, որ նպաստել է իմպրեսիոնիզմ ոճի ստեղծմանը։
Քաղվածքներ
[խմբագրել]- «Ծառի տերևներ... Հավաքեցեք հարյուր հազար տերևներ միևնույն ծառից և կհամոզվեք, որ ոչ մեկը չի նույնանա մյուսի հետ։
- Այս է բնության հնչեղությունը։
- Ահա սյունը... եթե այն պատրաստեք անսահման ճշտությամբ, կարկինի ամենաճիշտ պտույտով, նա անպայման անկյանք կթվա։
- Արվեստագետը պետք է կարողանա սովորել բնության օրենքները։ Արվեստագետը պետք է հավատա ինքն իրեն և խորհրդակցի միմիայն ամենաճիշտ ուսուցչի՝ բնության հետ։»[1]
- «Ամենահասարակ սյուժեները ամենաանմահներն են։»[1]
- Եթե չլիներ Մանեն, մենք կկորչեինք[2]։
- Ես միշտ հանձնվել եմ իմ ճակատագրին[2]։
- Հիմա, նայելով իմ կյանքին, հետադարձ հայացք նետելով, ես համեմատում եմ այն գետը նետված խցանի հետ։ Նա լողում է, հետո ընկնում է ջրապտույտի մեջ, վերադառնում է, ընկնում է ջրի մեջ, նորից բարձրանում է վերև, դեմ է առնում խոտերին, անհույս ճիգեր է գործադրում պոկվելու համար և, ի վերջո, կորչում է չգիտես թե որտեղ․․․[2]
Աղբյուրներ
[խմբագրել]