Jump to content

Պատվար

Վիքիքաղվածք-ից
«Պատվար» գրքի 1946 թ.-ի հրատարակության շապիկը

«Պատվար» (անգլ.՝ The Bulwark), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպը, որը տպագրվել է 1946 թվականին՝ նրա մահից հետո։ Վեպը հայերեն է թարգմանել Ռ․ Ավագյանը 1973 թվականին[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ բավականին մոտավոր ու անկայուն հավասարակշռության մեջ գտնվող երևույթների միագումարություն։
  • Այնքան էլ հեշտ չէ հաշտ ու խաղաղ կյանք ստեղծել մի տան մեջ, որտեղ չորս երեխա միասին են առավոտից մինչև երեկո։ Ծայր կառնեն վեճեր, անախորժություններ։
  • Ամեն ոք աշխատում է փայլել նրանով, ինչ ունի։
  • Եկեղեցիները բոլորովին այլ են, դրանք հավատի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։
  • Այդպիսին է աշխարհը՝ այնտեղ ամեն ինչ անարդար է. ոմանց չափից ավելի է շնորհված, իսկ մյուսները ոչինչ չունեն։
  • Ինձ շատ ավելի հետաքրքրում են այն սքանչելի իրերը, որոնք կարելի է փողով ձեռք բերել, քան այն, թե ինչպես է ձեռք բերվում այդ փողը։
  • Մեր սերը մեկ օրվա համար չէ, այն հավիտենական է։ Այն կապրի քո մեջ, որտեղ էլ որ դու լինես, և իմ մեջ էլ կապրի։ Մենք այդ չենք մոռանա։
  • Մենք միայն մեկ օր է, որ բաժանվել ենք, իսկ ինձ տասը տարի է թվում։ Բարի գիշեր իմ անգին, հենց այն միտքը, որ դու կողքիս ես, սփոփանք և ուրախություն է բերում ինձ։
  • Տառապանքը ծնունդ է առնում ցանկությունից։
  • Ուրախ եղիր, որ քո ճանապարհին աղքատ է հանդիպել, որովհետև, օգնելով նրան, դու օգնում ես քեզ։ Օրհնյալ է ոչ թե նա, ում տալիս են, այլ նա, ով տալիս է։
  • Իսկական լուսավորված մարդը նա չէ, ով շատ գիտե, այլ միայն նա, ով տիրապետում է ճշմարիտ իմացությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 191. 


Աղբյուրներ

[խմբագրել]