Jump to content

Չարակամություն

Վիքիքաղվածք-ից

Չարակամություն, չարակամ, անբարյացակամ լինելը, ուրիշին չարիք կամենալը, անբարյացակամություն[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Չար մարդու համար վատ լուր իմանալուց ավելի սփոփանք չկա։
Շոթա Ռուսթավելի
  • Չար մարդիկ նման են այն ճանճերին, որոնք սողում են մարդկանց մարմնով և կանգ են առնում միայն նրանց վերքերի վրա։
Լաբրյուեր
  • Չար մարդը միշտ անխոհեմ է ճիշտ այնպես, ինչպես անխոհեմը միշտ չար է։ Դրանք զույգ ընդունակություններ են, և մեկից զրկվելը կաթվածահար է անում մյուսին։
Նիկոլայ Շելգունով

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել]