Ումբերտո Սաբա
Արտաքին տեսք
Ումբերտո Սաբա (իտալ.՝ Umberto Saba, իսկական ազգանունը՝ Պոլի, Poli, մարտի 9, 1883, Տրիեստ - օգոստոսի 25, 1957, Գորիցիա), իտալացի գրող, բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ջահելությունը՝
- դժվարության ծարավ,
- իր հոժար կամքով
- ուսն է հարմարեցնում
- ծանր բեռան տակ։
- Բայց չի դիմանում։
- Փլվում է արցունքներից[1]։
- Ահա կաթիլն այդ դաժան, վառ-կարմիր,
- ընկնում է ներքև, ամփոփվում հողում։
- Ախ, վաղը ևեթ հենց այս նույն տեղում
- կաճի ողբացյալ շուշանը երկնի[1]։
- Մի ցանկություն՝
- ապրել հիմա
- բոլորի մեջ,
- բոլորի պես,
- բոլորի հետ։
- Ինձ համակած
- ամենամեծ հրճվանքն է սա[1]։
- Բայց և մահն է դուռը բախում։
Ծանոթագրություններ
[խմբագրել]