Ութոտնուկ
Արտաքին տեսք
Ութոտնուկներ լատ.՝ Octōpoda` հին հուն.՝ ὀϰτώ «ութ» և հին հուն.՝ πούς «ոտ» բառերից) կամ ութոտնիկներ, երկխռիկավորների ենթադասի ծովային գլխոտանի փափկամորթների կարգ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ահագին ութոտնուկն այնքան էր մոտ ափին, որ ես կարողացա լավ զննել նրան: Շարունակ գունափոխվում էր. մերթ կապտավուն էր, մերթ վառ կանաչ, երբեմն մոխրագույն, նույնիսկ դեղնագույն: Չինացիք փափկամորթը որքան ավելի էին մոտեցնում ծանծաղուտին, այնքան նա ավելի էր անօգնական դառնում: Վերջապես նրան ափ դուրս քաշեցին: Դա մի ահագին տոպրակ էր՝ գլխով, որից հեռացել էին երկար շոշափուկները՝ պաճուճված բազմաթիվ ծծուկներով: Երբ նա հանկարծ վեր էր բարձրացնում երկու–երեք շոշափուկ, կարելի էր լինում տեսնել նրա մեծ, սև կտուցը: Այդ կտուցը երբեմն ուժգին առաջ էր գալիս, երբեմն բոլորովին ներս էր քաշվում, ու տեղը մնում էր միայն մի ոչ այդքան մեծ բացվածք: Առանձնապես հետաքրքիր էին նրա աչքերը: Դժվար է գտնել մի այլ կենդանի, որի աչքերն այնքան հիշեցնեին մարդկային աչքեր:
- Կամաց–կամաց ութոտնուկի շարժումները դանդաղում էին, մարմնով ցնցումներ էին անցնում, գույնն սկսում էր փայլը կորցնել և ավելի ու ավելի դրսևորվել մի ընդհանուր մանուշակամոխրագույնը[1]:
- Չինացիք երեկոյան ինձ հյուրասիրեցին ութոտնուկի մսով: Ծովի ջրով եփել էին կաթսայում: Այն տեսքով սպիտակ էր, շոշափելով՝ առաձգական, իսկ համով մի քիչ սպիտակ սունկ էր հիշեցնում[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020: Թարգմանիչ` Հակոբ Սառիկյան: