Նինոն դը Լանկլո

Վիքիքաղվածք-ից
Նինոն դը Լանկլո

Նինոն դը Լանկլո (ֆր.՝ Ninon de Lenclos или Lanclos, իսկական անունը՝ Աննա դը լ’Անկլո — Anne de l'Enclos, 10 նոյեմբերի, 1615/1623, Փարիզ – 17 հոկտեմբերի, 1705), ֆրանսիացի կուրտիզանուհի, գրող, գրական սալոնի տիրուհի։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կինը, որ դիմադրություն է ցույց տալիս, ապացուցում է ոչ այնքան իր առաքինությունը, որքան՝ փորձառությունը[1]։
  • Կանայք հաճախ տրվում են քմահաճույքից, քան սիրելով[1]։
  • Որքան քիչ կրքեր ես դրսևորում, այնքան մեծ կրքեր ես գրգռում[1]։
  • Սերը ամենավտանգավոր առևտուրն է, որի պատճառով էլ սնանկացումը դրանում շատ հաճախ է լինում[1]։
  • Բնության մեջ չկա ավելի բազմազանություն, քան սիրային արկածները, թեև՝ թվում է, թե դրանք միշտ միատեսակ են[1]։
  • Աստված իմ, թույլ տուր լինել առաքինի մարդ, բայց ոչ առաքինի կին[1]։
  • Ավելի դժվար է պայքարել սիրո համար, քան՝ պատերազմի գնալ[1]։
  • Ես նկատել եմ, որ խելացի մարդիկ անկողնում այնքան դիմացկուն չեն, որքան՝ հիմարները[1]։
  • Մեզ ավելի շատ սիրում են գրավիչ թերությունների, քան թե էական արժանիքների համար[1]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 373-374։