Jump to content

Նիկոլ Փաշինյան

Վիքիքաղվածք-ից
Նիկոլ Փաշինյանը (2014)

Նիկոլ Փաշինյան (հունիսի 1, 1975, Իջևան, ՀԽՍՀ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (08.05.2018-ից), ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր (2012—2018)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • ...Գագիկ Խաչատրյանին հարցնում եմ՝ էս ի՞նչ պատմություն է, ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, այդ պայմանագրերը ՊԵԿ աշխատակազմի ղեկավարն է կնքում, ինքը՝ ՊԵԿ նախագահն է, բայց տեղյակ չի...
(մայիսի 21, 2014 թ.)[1]
  • ...Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ազգային բրենդ, դա կոռուպցիան է..» (մայիսի 21, 2014 թ.)[1]։
  • Տարիներ ի վեր շարունակվում են օդում կախված լինել լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների չմուծած հարկերի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե հեռուստատեսային գովազդը տնօրինում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ավելին, ասվում է, որ փողի կեսը պատկանում է նրան։ Նաեւ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հայտնի է Սաշիկ սարսափազդու անունով, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում, որոնք իրեն դուր են գալիս։ Հորդորում եմ վարչապետին՝ մինչեւ վերջ ստուգել լուրերի իսկությունը եւ բաց ներկայացել բոլորին։ Ինչքա՞ն ժամանակում Կառավարությունը կճշտի լուրերը։
(նոյեմբերի 18, 2015)[2]։
  • ...Երևանի փոքր կենտրոնում, որ շենքի մոտ կանգնում ես, ասում են՝ Հովիկ Աբրահամյանն այս շենքում երկու հարկ ունի...»
(մայիսի 21, 2014 թ.)[1]
  • ...Ստացվում է, որ ձեր մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է լավ ստացվում...
(մայիսի 21, 2014 թ.)[1]

Ընդդիմության մասին

[խմբագրել]
  • ...Սուպեր լիդերի ինստիտուտը պետք է կարողանալ փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով։ Վճռական պահին այդ սուպեր լիդերի ծնկները ծալվել են ու այդ սուպեր լիդերը գրեթե միշտ լիազորություն է ունեցել 100 հազար մարդու փոխարեն որոշում կայացնի։ Ոչ մեկը հետո չի ասել՝ բայց դու ո՞վ ես։ Դու ո՞վ ես, որ այդ որոշումը կայացնես, դու ընդհանրապես քեզ ինչի՞ տեղ ես դրել։ Դու «Царь и бог» ես, դու Աստվա՞ծ ես, ո՞վ ես, որ ասես՝ էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում հանրահավաք։ դու ո՞վ ես ընդհանրապես...
(փետրվարի 23, 2015 թ.)[3][4]

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին

[խմբագրել]
  • ...Լրջագույն փորձությունների ենթարկելով մեր համբերությունը, խփելով շատախոսության բոլոր հնարավոր ռեկորդները, մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը...
(հունիսի 8, 2015 թ.)[5][6]
  • Հայ հանրությունը լավ գիտի, թե ժողովրդական լեզվով ասած ինչ բեջուռա կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը։
(հունիսի 8, 2015 թ.)[5][6]
  • Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, սա գլխավոր դատախազին նշանակող մարմին է։
(հունիսի 8, 2015 թ.)[5][6]
  • Եթե շարունակեք, ես Ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու։
(հունիսի 8, 2015 թ.)[5][6]

Թավշյա հեղափոխության ժամանակ

[խմբագրել]
  • Չգիտեմ երբ կթրաշվեմ կան կթրաշվեմ, թե՝ ոչ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշեմ[7]։

Նիկոլ Փաշինյանը՝ Առաքել Մովսիսյանին

Քաղվածքներ Նիկոլ Փաշինյանի մասին

[խմբագրել]
  • Ինքը ուզում ա ցույց տա որ ինքը ընդդիմություն ա, թե չէ իրան բազուկը չի հետաքրքրում։ Ինք մեր հետա, բայց ուզում ա ցույց տա, որ մեզ հետ չի, թող իրան իզուր չճղի։ Ես էլ «օդից կախված» նման բան եմ ասում։ Ինքը կարո՞ւմ ա ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում, է թող գա ապացուցի, ինքն ասում ա՝ «օդից կախված» լուրերով։ Բնական է, դեմն ընտրություններ են, և Նիկոլ Փաշինյանը պիտի գա մեր համայնք, որ իրար հետ ընտրություն անենք, դրա համար ասում է, որ ինքը մեր հետ չի, մեր ախպերը չի[8]։
Սամվել Ալեքսանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նիկոլ Փաշինյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: