Վլադիմիր Նազարյան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Նազարյան Վլադիմիրից)
Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը Երևանում

Վլադիմիր Ռուբենի Նազարյան (1932հունիսի 20, 2002), հայ իրավաբան, ակադեմիկոս և ՀՀ Սահմանադրության և Քաղաքացիական Օրենսգրքի համահեղինակ։ 2002 թվականին ինքնասպան է եղել[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ազգությունները մարդկության բնական մարմիններն են, պետությունները՝ արհեստական։ Պետությունը պիտի ծառայի ազգությանը։ Եվրոպան պիտի կազմակերպվի քաղաքականապես՝ «բնական», ազգային մարմնի սկզբունքով[2]։
  • Նախ եկեք պարզենք՝ ինչ բան է Սահմանադրությունը։ Զուտ գրական ստեղծագործությո՞ւն, թե՞ պետության հիմնական օրենք։ Եթե գրական ստեղծագործություն է, անշուշտ, անհրաժեշտ է ոչ թե 4-5 տարին մեկ, այլ ամիսը մեկ փոխել-բարելավել-կատարելագործել, ինչպես վարվում էր Լև Տոլստոյը «Աննա Կարենինա» վեպի հետ, երբ 28 անգամ ձևափոխված արտագրում էր այն։ Բայց եթե համարում ենք, որ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, պիտի ընդունենք նաև, որ այն ներքին հակասություն ունի։ Ներքին դիալեկտիկա։ Եվ սա միանգամայն օբյեկտիվ երևույթ է[3]։
  • Եթե ուզում են՝ թող ընդունեն էդ փոփոխությունը։ Փա՜ռք Աստծո, ես էնքան փող ունեմ, որ կկարողանամ հեռուստատեսությամբ մեկ-երկու ժամ ելույթ ունենալ ու ժողովրդին ասել. «Էդ, ինչ որ ասում են, ժողովուրդ ջան, ախմախություն է»։ ՈՒ պարզ, մատչելի լեզվով, հետաքրքիր օրինակներով բացատրել, թե ինչու է ախմախություն։ Դրանից հետո նայենք հանրաքվեի արդյունքները։ Իրենք՝ բոլորով, ես՝ մենակ։ Տեսնենք՝ նրա՞նց կլսեն, թե՞ ինձ։ Հարցրեք՝ ինչո՞ւ եմ այդքան ինքնավստահ[4]։
  • Չէ, չկա էդպիսի բան։ Կիսանախագահական կառավարում չի լինում, ինչպես չի լինում կիսախորհրդարանական կառավարում։ Կա՛մ նախագահական, կա՛մ խորհրդարանական։ Վե՛րջ[4]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Վլադիմիր Նազարյանին մահացած են գտել իր բնակարանում։ Azatutyun.am։ Վերստացված է՝ դեկտեմբերի 4, 2015 թ.։
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 161. ISBN 99930-2-263-2. 
  3. Վլադիմիր Նազարյան. «Ես հո չե՞մ ասում` մեր Սահմանադրությանը ձեռք չտա՜ք…» «Իրատես de facto»։ Aravot.am։ Վերստացված է՝ դեկտեմբերի 4, 2015 թ.։
  4. 4,0 4,1 «Սահմանադրությունը «Աննա Կարենինա» չէ»։ Irates.am։ Վերստացված է՝ դեկտեմբերի 4, 2015 թ.։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վլադիմիր Նազարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝