Ալբերտո Մորավիա
Արտաքին տեսք
(Վերահղված է Մորավիա Ալբերտոից)
Ալբերտո Մորավիա կամ Ալբերտո Պինչերլե (իտ.՝ Alberto Moravia կամ Alberto Pincherle, նոյեմբերի 28, 1907 — սեպտեմբերի 26, 1990), 20-րդ դարի իտալացի վիպասան։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես գիտեի, որ գետնի տակ ոչ մի գանձ չկա, սակայն ես այն գտա, ստորգետնի տակ իմ էության մեջ, և կարծես թե ես էի իմ ձեռքերով այն այդտեղ դրել։ Այդ գանձը խոր հանգստություն, վախի ու մտահոգության ու ճնշման չունենալը, ինքնավստահությունը և աշխարհական բաների հասկանալն էր, որ երբ մենակ քայլում էի ավելի ու ավելի էր պարզվում մտքիս մեջ։
- «Չոչարա», վեցերորդ մաս
- Ես այդ բոլոր ինը ամսում սպասում էի, սպասում էի ամեն ինչից բարձր մի բանի՝ ազատության։ Այն ազատությունը, որն ընդգրկում էր արդարություն և գեղեցկություն և ուրիշ բաներ, որ ինձ էին վերաբերվում։ Միանգամից հասկացա, որ ով մի բանի է սպասում ավելի ուժով և կորովով է ապրում քան մեկը, որ ոչինչի չի սպասում...
- «Չոչարա», ութերորդ մաս
- Լրիվ պարզ էր, որ այս շոկոլադներն ու ծխախոտները մարդկանց համար կարևորություն չուներ, սակայն նրանք լրիվ վայրենությամբ կռվում էին նրանց համար, որովհետև կարծում էին, որ այն ամերիկացիները նրանցից այդ վարքն էին սպասում... Իտալացիները մուրացկանություն էին անում, ամերիկացիների ուրախացնելու համար, և ամերիկացիները նրանց ուրախացնելու համար ողորմության նման նրանց բաներ էին տալիս և ոչ մեկը չգիտեին, որ մյուսին չեն ուրախացնում։
- «Չոչարա», ութերորդ մաս
- Մեր դժբախտությունները մեզ իրապես ուրիշների դժբախտությունների դիմաց անտարբեր էին սարքել։ Սա անկասկած պատերազմի ամենավատ ազդեցություններից է, որ մարդկանց իրար դիմաց անզգա և անգութ է դարձնում և սրտերը քարի պես են լինում և կարեկցությունը մեռնում է։
- «Չոչարա», ութերորդ մաս