Jump to content

Մի քիչ արև պաղ ջրի մեջ

Վիքիքաղվածք-ից

Մի քիչ արև պաղ ջրի մեջ (ֆր.՝ Un peu de soleil dans l’eau froide), ֆրանսիացի կին գրող Ֆրանսուազ Սագանի վեպը՝ գրված 1969 թվականին։ Սյուժեի հիմքում ընկած է դեպրեսիայի մեջ գտնվող լրագրողի և նրան սիրող կնոջ պատմությունը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես չէի ցանկանում բացի Նատալիից որևէ այլ մեկի հետ խոսել այդ մասին։ Երևի սիրո մի բնորոշումն էլ ցանկությունն է կիսվելու միայն մի մարդու հետ։
  • Միայն պատահական հայացքներն են ընդունակ ճշմարտությունը որսալու։
  • Մարդ կարող է ազատ լինել միայն մեկ ուրիշի հետ հարաբերության մեջ գտնվելով։ Իսկ եթե դա երջանկությամբ է ուղեկցվում, համարվում է աշխարհի ամենամեծ ազատությունը։
  • Ես երբեք չեմ ափսոսացել այն բաները, ինչը տվել եմ կամավոր։ Թանկ է նստում միայն այն, ինչ գողանում ես։ Հիշեք դա, իմ թանկագին ընկեր։
  • Նատալին ուժեղ կին է։ Ավելի ճիշտ կին, ով գիտակցում է, որ իր թուլություններն այնպիսի ուժ են, որին հնարավոր չէ դիմադրել։
  • Բոլոր կանայք էլ միատեսակ են. երբեք երջանիկ չեն զգում իրենց։ Եվ միշտ տղամարդու պատճառով։
  • Նա գիտեր, որ սիրո մեջ միշտ մեկը ստիպում է մյուսին տառապել, և այդ դերերը հազվադեպ են փոփոխվում։
  • – Սերը չարիք է։
– Զարմանալի է, որ քեզ նման կրթված կինը չի վախենում նման ծեծված մտքեր արտահայտել,
– Ոչ ես շատ եմ վախենում,– շշուկով արտաբերեց Նատալին,– բայց ճշմարտությունը գրեթե միշտ դրանցում է թաքնված։
  • – Ինչ է, դու հիմա ավելի լավ ես գլուխ հանում իմ զգանցմունքներից, քան ե՞ս։
– Ոչ միայն հիմա, այլև արդեն տասնհինգ տարի։
  • Այն օրը, որ ամաչեք ձեր սիրած բանի համար, կործանվում եք։ Կործանվում հենց ձեզ համար։
  • Կյանքը այդպիսին է, և լինում են դեպքեր, երբ պետք է աշխատես դուր գալ դիմացինիդ, խեղդել զգացածդ, իսկ հետո առանձնության մեջ ծիծաղել քո փոքրոգության վրա։
  • Լինում է մի պահ, երբ պետք է ստիպել մարդկանց, պետք է կամովին դադարել նրանց հասկանալ ցանկանալուց, պետք է գործել հանուն քո շահերի, հանդես գալով նրանց դեմ ՝ նրանց վերջնական երջանկության համար։

Աղբյուրներ

[խմբագրել]