Jump to content

Միսաք Մանուշյան

Վիքիքաղվածք-ից
Միսաք Մանուշյանը

Միսաք Մանուշյան (սեպտեմբերի 1, 1906 — փետրվարի 21, 1944), հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր...
«Կյանքիս երգը»[1]

Միսաք Մանուշյանի վերջին նամակը կնոջը

[խմբագրել]
  • Իմ սիրելի Մելինե, թանկագին որբուկս.
Մի քանի ժամից այևս չեմ լինի այս աշխարհում։ Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին մեզ գնդակահարելու են։ Ես դա կյանքիս հերթական իրադարձությունն եմ համարում, նույնիսկ չեմ էլ հավատում, բայց գիտեմ՝ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու։
  • Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը։
  • Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը։ Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը։ Պատերազմից հետո, որն այևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով ու եղբայրաբար։
  • Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է, որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել և եթե արել եմ, ես այդ արել եմ առանց ատելության։ Այսօր արևոտ օր է։ Արևին և իմ այնքան սիրած թովիչ բնությանը նայելով՝ ես պիտի հրաժեշտ տամ կյանքին, ձեզ բոլորիդ՝ իմ շատ սիրելի կին, իմ շատ սիրելի բարեկամներ։ Ես ներում եմ բոլոր ինձ վատություն անողներին, բացառությամբ նրա, ով իր կաշին փրկելու համար մեզ մատնեց ու նրանց, ովքեր դավաճանեցին մեր գաղափարին։

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միսաք Մանուշյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: