Մթնշաղի անուրջներ
Արտաքին տեսք
«Մթնշաղի անուրջներ», Վահան Տերյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
- Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
- Երկրպագել քեզ առանց սիրվելու,
- Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
- Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
- Արդյոք կըզգա՞ս...
- Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
- Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
- Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
- Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...
- Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
- Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...
- — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
- Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
- Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
- Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
- Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
- Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։ - Էստոնական երգ
- Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
- Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ.... - Մթնշաղ
- Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
- Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
- Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
- Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար... - Fatum
- Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
- Ամենին մոռանալ.
- Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ
- Հեռանա՜լ...
- Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
- Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
- — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
- Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ - Գարուն
- Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
- Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
- Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։ - Գարնանամուտ
- Ճաճանչները թոշնան...
- Կանաչներըս աշնան-
- Իմ խոհերը մոլար`
- Ցրտահար, հողմավար...
- Կրակներս անցան,
- Ցուրտ ու մեգ է միայն...
- Անուրջներս երկնածին
- Գնացին, գնացին։