Մեսրոպ Աշճյան
Արտաքին տեսք
Մեսրոպ Աշճյան (մարտի 1, 1941, Բեյրութ — դեկտեմբերի 2, 2003, Նյու Յորք), հայ եկեղեցահասարակական գործիչ, արքեպիսկոպոս։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որ թերևս թիւ չունի, բայց որակ ունի։ Եւ կմաղթեմ, որ այս դժուար տարիները շուտ անցնին եւ մենք հզօր պետութիւն դառնանք այս շրջապատին մէջ։ Եւ Աստուած կը լսէ[1]։
- Հայ ժողովուրդը հոգեբանությամբ կարծես պատրաստ էր քրիստոնեությունն իբրև ազգային կրոն ընդունելուն, որովհետև այն ամենեն ավելի կհամապատասխաներ իր նկարագրին։ Եվ եթե հայը քրիստոնեացավ, չպետք է մոռանանք, որ քրիստոնեությունն ալ իր հերթին հայացավ[2]։
- Դարեր շարունակ Հայ եկեղեցու աստվածաշնորհ առաքելությունն է եղել հոգևոր ավանդապահությամբ, կրթությամբ և գթասրտությամբ անաղարտ պահել հայ տոհմիկ կերպարը և ազգային արժեքները։ Ծանր, բայց հերոսական է եղել հայ ժողովրդի ճակատագիրը, սակայն երբ իրական է դարձել հայ պետության վերածնունդը, պետականացման հիմնական նեցուկը եղած եկեղեցին և մտավորականությունը իրենց կարելին են անում՝ ամրապնդելու այն[3]։
Մեջբերումներ Մեսրոպ Աշճյանի մասին
[խմբագրել]- Արցախը՝ վեհ, իւր լերանց պէս միշտ անսասան, Զաւակների երգ ու զէնքով՝ անյաղթ ու կուռ, Մեծ Մեսրոպից մինչ Մեսրոպը մեր Սրբազան Արցախա տան խօսքն է հնչում աստուածալուր։
- Վարդան Յակոբեան
- Աստուծոյ եւ եկեղեցւոյ ներգործութիւնը Ձեր մէջ Դուք յաջողեցաք ապրիլ եւ իմաստաւորել նաեւ հայութեան ու հայրենիքի զգացումներուն զօրեղ առկայութեանը եւ գործունեութեանը մէջէն։ Ձեզի համար Ձեր արեան մէջ շաղախուած զգացիք մեր հայրենիքը, մանաւանդ անոր անկախութեան գաղափարը։ Եւ երբ տեսաք գաղափարին մարմնառումը անկախ Հանրապետութեան վերստեղծումով, անսակարկ կերպով Ձեր սպասը բերիք հայրենիքի զօրացման եւ զարգացման նուիրական մարզին մէջ։
- Գարեգին Ա
- Պատմական Հայաստանի սահմաններուն այնքան մոտիկ, ու այդ հայրենիքի աւանդութիւններով շնչող, այդ հայրենիքի ազատագրական պայքարի յուշերով ապրող, այդ հայրենիքի ազատութեան մեծագոյն նուիրեալներէն շատերուն ծնունդ տուող կամ գործունէութեան օրրան հանդիսացող ժողովուրդի ծոցին մէջ՝ Մեսրոպ Սրբազան կը գտնէր իր բնածին հակումներուն եւ ձգտումներուն հարազատ հունաւորումը։
- Խաժակ Ծ. Վրդ. Յակոբեան
Ծանոթագրություններ
[խմբագրել]