Jump to content

Մարի դը Սևինյե

Վիքիքաղվածք-ից
Մարի դը Սևինյե

Մարի դը Սևինյե (ֆր.՝ Marie de Rabutin-Chantal, marquise de Sévigné, 5 փետրվարի, 1626, Փարիզ – 17 ապրիլի, 1696, Գրինյան, Պրովանս), ֆրանսիացի մարկիզուհի, գրող, ֆրանսիական գրականության պատմության մեջ ամենահայտնի էպիստոլիարիայի՝ «Նամակների» հեղինակը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սրտի վրա կնճիռներ չեն լինում, նրա վրա առաջանում են սպիներ[1]։
  • Մեկ ժամ խոսակցությունն ավելի լավ է հիսուն նամակից[1]։
  • Ըստ էության, սերը միշտ սկսվում է նորից[1]։
  • Իսկական ընկերությունն անամպ չի լինում[1]։
  • Անհավատարմությունը կարող են ներել, բայց չմոռանալ[1]։
  • Կատարյալ լինելու համար նրան չի բավարարում ընդամենը մի քանի թերություն[1]։
  • Որքան փոքր է մարդը, այնքան մեծ է նրա սնափառությունը[1]։
  • Կնոջ կարծիքը նրա զգացմունքների առկա վիճակից է բխում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 375։