Մասնակցի քննարկում:Վազգեն
Ավելացնել քննարկումԱրտաքին տեսք
Latest comment: 15 տարի առաջ by Chaojoker in topic Առաջարկ
Ողջու՜յն Վազգեն,
չափազանց ուրախ եմ քո հարուստ ներդրումները տեսնելու համար: Ունեմ մի առաջարկ՝ կարող ե՞ս աղբյուրներդ էլ նշել քաղվածքները գրելուց: Դա կօգնի քաղվածքների հավաքածոն շատ ավելի արժեքավոր դարձնելուն: Հաջողություն :) -Chaojoker 13:15, 21 Փետրվարի 2009 (UTC)
- Ողջո՜ւյն, Chaojoker։ Համաձայն եմ քո հետ։ Ցավոք սրտի այս վերջին ներդրումները իմ նոթատետրից եմ արտագրում և այնտեղ աղբյուրը չեմ նշել։ Մի հաստափոր աֆորիզմների հավաքածու գրքից էի վերցրել, բայց այդ գրքի անունը չեմ հիշում։Վազգեն 13:34, 21 Փետրվարի 2009 (UTC)
Առաջարկ
[խմբագրել]Ողջույն Վազգեն, ունեմ մի առաջարկ, որ հույսով եմ կընդունես: Ի՞նչ ես կարծում Վիքիքաղվածքի ադմինիստրատոր դառնալու մասին: Ռուբենը որոշ ժամանակ է բացակա է, և այս պրոցեսը բավականին կհեշտացնի գործը քան ամեն անգամ մետա-ի ադմիններին դիմելը բոտ ավելացնելու, ջնջելու էջերը մաքրելու, կամ նման հարցերի համար: Կարծում եմ, որ դու բավականին ակտիվ ես և եղել ես բոլոր ժամանակներում վիքիների վրա, այնպես որ լավ կկարողանաս: Շնորհակալություն, Chaojoker 06:05, 17 Ապրիլի 2009 (UTC)
- Ողջույն, Chaojoker։ Ցավոք, այս պահին չէի ուզենա ադմինիստրատորական պարտականություններ ունենալ։ Բացի դրանից ինձ թվում է, որ ադմինիստրատոր ընտրվելը այս պահին այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ Վիքիքաղվածքի ակտիվ անդամները շատ քիչ են։ Ավելի լավ է մի քիչ էլ սպասել։ Վազգեն 00:08, 25 Ապրիլի 2009 (UTC)
- Սիրելի Վազգեն, ցավում եմ այդ լսելու համար: Իսկ ընտրվելու մասին, չեմ կարծում այդքան էլ դժվար լինի: Կարծում եմ մետայում նկատի են առնում ակտիվ մասնակիցների թիվը երբ նայում են քվեների թիվը (թե չե ինչպե՞ս պիտի որևե պրոյեկտ առաջին անգամ սկսեր): Հաջողություն, Chaojoker 19:07, 25 Ապրիլի 2009 (UTC)
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
[խմբագրել]
|