Jump to content

Մագդալենա Սամոզվանեց

Վիքիքաղվածք-ից
Մագդալենա Սամոզվանեց

Մագդալենա Սամոզվանեց (26 հուլիսի, 1894, Կրակով – 20 հոկտեմբերի, 1972, Վարշավա), լեհ գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամուսնու ընկերը միշտ կնոջ թշնամին է, եթե, իհարկե, նա այդ կնոջ սիրեկանը չէ[1]։
  • Եղի՛ր ամուսնուդ փաստաբանը, այլ ոչ թե քննիչը[1]։
  • Եթե դու ամուսնուդ համարում ես ընտանիքիդ գլուխը, ապա մի՛ նստիր նրա գլխին[1]։
  • Գեղեցիկ կինը ավելի լավ է, թեկուզ լինի ուրիշի կինը[1]։
  • Մենք հեշտությամբ ներում ենք նրանց, ում հետ ձանձրալի է, բայց երբեք չենք ներում նրանց, ում ձանձրալի է մեզ հետ[1]։
  • Որտեղ կա տղամարդ, այնտեղ կարող է լինել և երեխա[1]։
  • Յուրաքանչյուր տղամարդ երազում է կին պահել վերջինիս միջոցներով[1]։
  • Գեղեցիկ կինը տնային օգտագործման համար չէ[1]։
  • Հետաքրքրասիրությունը դավաճանության առաջին քայլն է[1]։
  • Ծերանալու առաջին բնորոշ հատկանիշը սերն է կյանքի նկատմամբ[1]։
  • Ծերության տարիքում մարդը նմանվում է դերասանի, որը հանդիսատեսների մեջ նստած՝ տխուր նայում է, թե ինչպես է իր սիրած դերերը կատարում ինչ-որ մեկ ուրիշը[1]։
  • Մարդիկ հաճախ չգիտեն, թե ինչ անել ժամանակի հետ, բայց ժամանակը լավ գիտի, թե ինչ անել մարդկանց հետ[1]։
  • Սիրային խաղերը, թերևս, ամենաթեթևն են մյուս բոլոր շարժական խաղերից[1]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 405։