Jump to content

Ճապոնացիներ

Վիքիքաղվածք-ից

Ճապոնացիներ, ազգ, Ճապոնիայի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Խոսում են ճապոներեն։ Ճապոնացիները ներկայումս աշխարհի առավել մեծ էթնիկ խմբերից են։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Եթե ինձ հարցնեն, թե ի՞նչն է առանձնապես աչքի ընկնում ճապոնացու մեջ, ես կասեի՝ արժանապատվությունը: Ողջունելիս խոնարհվում են մինչև ծնկները, սակայն մի այնպիսի արժանապատվությամբ, որ ակամա ինքդ էլ ես ուզում խոնարհվել՝ դիմացինիդ փոխադարձելու համար: Հյուրընկալի իրենց պարտականությունները կատարում են իդեալական պատրաստականությամբ, հյուրի նախասիրությունները մինչև մանրուք հաշվի առնելու նրբանկատությամբ և, սակայն արժանապատվորեն, առանց հյուրի ոտքի տակ գնալու անդուր ծառայակամության: Եվ սա նկատվում է ամենուր, քեզ հյուրընկալող մարդկանցից սկսած մինչև հյուրանոցի այն երիտասարդ ծառայողը, որը վազում, բացում է ավտոմեքենայի դուռը, օգնում է եկողին իջնելու, իսկ եթե իրեր ունի, տանելու ուր որ հարկն է[1]:
Սիլվա Կապուտիկյան
  • Իմ տպավորությունն այն է, որ ճապոնացիները բոլորովին միստիկ ժողովուրդ չեն, այլ ավելի ավանդապաշտ, ավելի ճիշտ՝ բնապաշտ են, բնության գեղեցկությունների երկրպագու[1]:
Սիլվա Կապուտիկյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Ֆուձի, հայերեն Արարատ։ Սիլվա Կապուտիկյան, Երկեր, հատոր երկրորդ, Ե․, «Սովետական գրող», 1984։