Jump to content

Վիլհելմ Հումբոլդտ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Հումբոլդտ, Վիլհելմից)
Վիլհելմ Հումբոլդտը

Ֆրիդրիխ Վիլհելմ Քրիստիան Կառլ Ֆերդինանդ Ֆրայհեր ֆոն Հումբոլդտ (գերմաներեն՝ Friedrich Wilhelm Christian Karl Ferdinand Freiherr von Humboldt, հունիսի 22, 1767 — ապրիլի 8, 1835), գերմանացի դիվանագետ, փիլիսոփա, կառավարական գործիչ, լեզվաբան, Բեռլինի Հումբոլդտ համալսարանի հիմնադիրը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում[1]։
  • Ազգի հոգու ունակությունը իր լեզվի շարահյուսությունն է[2]։
  • Հնչյունները նյութական են, բայց բոլոր նյութական երևույթներից ամենից աննյութականը, այնքան նուրբ, որ չափից շատ դուրս չեն կոպտացնում մեր մտքերը, ամենից հարմարն են գալիս մեր մտքերի ձևավորման, արտահայտման համար, հնչյունները տաճար են, որտեղ ապրում է միտքը։ Միաժամանակ լեզուն ինքը կառուցում է այդ տաճարը։ Լեզուն ոգու և մքի հնչյունակերտ տաճար է[3]։
  • Եթե լեզուների համեմատություն կատարվում է, չի կարողանալու թափանցել տվյալ լեզուն կրող ժողովրդի հոգեբանության խորքերը, չի կարողանալու զգալ նրա մշակույթը, էությամբ ամեն մի համեմատություն իզուր է, ապարդյուն է, աննպատակ է կամ ինքնանպատակ[3]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 124. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-263-2. 
  3. 3,0 3,1 Մեջբերած Դավիթ Գյուլզադյանի կողմից՝ «Հայերը» վավերագրական տեսաշարում, ռեժիսոր՝ Վահե Սուքիասյան, 2008։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիլհելմ Հումբոլդտ հոդվածը նաև Վիքիպեդիայում: