Հուլիոս Կեսար
Jump to navigation
Jump to search
Գայոս Հուլիոս Կեսար (մ.թ.ա. 102 կամ 100 — մարտի 15, մ.թ.ա. 44), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։
Քաղվածքներ[խմբագրել]
- Մարդիկ կամովին հավատում են այն ամենին ինչին ցանկանում են հավատալ:
- Մեծ գործերը պետք է անել, այլ ոչ թե անընդհատ մտածել:[1]
- Ես դեռևս ոչ մի նշանակալից բան չեմ կատարել, այնինչ Ալեքսանդրը իմ տարիքում արդեն նվաճել էր ողջ աշխարհը:
- Ըստ Պլուտարքոսի՝ այսպես է արտահայտվել Հուլիոս Կեսարը՝ Ալեքսանդր Մեծի նվաճումների մասին գիրքը կարդալուց հետո:
- Ավելի լավ է լինել առաջինը այստեղ, քան երկրորդը՝ Հռոմում:
- Այս արտահայտությունը Հուլիոս Կեսարն ասել է Ք. ա. 58թ., երբ Իսպանիայի ճանապարհին անցնում էր մի աղքատ գալիական քաղաքի մոտով:
- Հաջողությունը մեծ դեր է խաղում ամեն բանում և հատկապես պատերազմական գործերում:
- Արտահայտությունը Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալիական պատերազմի վերաբերյալ» երկից է:
- Զորավարի խնդիրն է՝ հաղթել նույնքան խելքով, որքան թրով:
- Հուլիոս Կեսարի «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից:
- Ով վստահ է, որ կստանա ամբողջը, չի բավարարվի մի մասով:
- Արտահայտությունը «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից է:
- Լուրը հաճախ կանխում է իրադարձությունը:
- Այս արտահայտությունը ևս քաղված է «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից:
- Գալլիան ենթարկվել է:
- Այս տողը գրվել է Կեսարի կողմից հռոմեական սենատին ուղղված նամակում Ք. ա. 52 թվականին, երբ Վերցինգետորիքսը հանձնվել էր Կեսարին:
- Ռուբիկոնն անցնել:
- Ըստ Պլուտարքոսի և այլ պատմիչների՝ Ք. ա. 49թ. դեպի Հռոմ արշավող Հուլիոս Կեսարը հասավ Ռուբիկոն գետին, որը Ումբրիան սահմանազատում էր Հյուսիսային Իտալիայից: Գետանցումը կնշանակեր պատերազմ հայտարարել սենատին: Ըստ Սվետոնիոսի «Աստվածային Հուլիոսը» երկի՝ Կեսարը մի պահ երկմտում է. «Դեռևս կարելի է հետ դառնալ, սակայն բավական է անցնել այս կամրջակը, և ամեն բան կորոշի զենքը»: Եվ այսուհանդերձ, Կեսարը անցավ գետը, արագ ռազմերթ կատարեց և գրավեց Հռոմը: Ասույթը օգտագործվում է վճռական, անդառնալի քայլ նշելու համար:
- Վիճակը գցված է:
- Ըստ Սվետոնիոսի՝ Ռուբիկոնն անցնելիս այս խոսքերն է բացականչել Կեսարը:
- Ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել:
- Հուլիոս Կեսարի այս խոսքերն ուղղված են ժողովրդական տրիբուններից մեկին, որը փորձում էր արգելել նրան՝ պետական գանձարանից գումար վերցնել: Կեսարը սպառնում է սպանել նրան՝ ասելով՝ «Գիտցիր վերջապես, որ ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել»:
- Եկա, տեսա, հաղթեցի։
- Ըստ Պլուտարքոսի՝ Կեսարը այս հակիրճ զեկույցն է հղել հռոմեական սենատ Ք. ա. 47թ. Պոնտոսի արքա Փառնակեսի նկատմամբ հաղթանակից հետո: Ըստ Սվետոնիոսի՝ Կեսարի պոնտական արշավանքի ժամանակ տախտակի վրա գրված այս արտահայտությունը տանում էին նրա առջևից:
- Դեռևս ոչինչ արված չէ, քանի դեռ ինչ-որ բան մնացել է անելու:
- Կեսարը այս արտահայտությունը արել է Ք. ա. 49թ. Պոմպեոսի զորքի մնացորդներին հետապնդելիս:
- Գոյություն ունի երկու բան, որ հաստատում, պաշտպանում և հզորացնում է իշխանությունը՝ զորքը և փողը, և մեկն առանց մյուսի նրանք իմաստ չունեն:
- Մեջբերվում է Դ. Կասիուսի «Հռոմեական պատմություն» երկից:
- Ավելի լավ է մեկ անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան:
- Ըստ Պլուտարքոսի՝ սա Կեսարի պատասխանն է նրանց, ովքեր առաջարկում էին իրեն շրջապատել թիկնապահներով:
- Կեսարի կինը պետք է զերծ լինի ամեն կասկածանքից:
- - Մահվան ո՞ր տեսակն է լավագույնը: - Անսպասելին:
- Ըստ Պլուտարքոսի՝ այսպես է պատասխանել Կեսարը՝ իր մահվանից մեկ օր առաջ:
- Եվ դու՞, որդի՛ս:
- Կեսարի այս արտահայտությունը ուղղված է իրեն դաշունահարողին: Սվետոնիոսը հավանաբար ակնարկում էր, որ շատերը Բրուտոսին համարում էին Կեսարի որդին՝ Սերվիլիայի՝ Բրուտոսի մոր հետ նրա կապից: Արտահայտությունը առավել հայտնի է. «Եվ դու՞, Բրուտո՛ս» տարբերակով:
Քաղվածքներ Կեսարի մասին[խմբագրել]
- «Կամ Կեսար կամ ոչինչ»։
- Չեզարե Բորջիա Aut Caesar, aut nihil:
- «Մեծագույն մարդը որը երբևէ ապրել է Հուլիոս Կեսարն է»։
- Այս խոսքերի հեղինակն է Ալեքսանդր Համիլթոնը, իսկ խոսքերը գրի են առնվել Թոմաս Ջեֆերսոնի կողմից բժիշկ Բենջամին Ռաշին ուղղված նամակում:
- ↑ 25 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄՏՔԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻՑ (2015-12-21)։ Վերստացված է՝ 2018-03-03։