Jump to content

Հառաչանք

Վիքիքաղվածք-ից

«Հառաչանք», Հովհաննես Թումանյանի պոեմներից, որ գրվել է 1890 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան....
Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...[1]
  • Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
Էդ հաստատ գիտե ինքը—միայն տերը[2]։
  • Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
Չենք կարողանում բերան հասցընենք...
Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք...[2]
  • Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան։
Էլ ի՞նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,
Որ կռիվ չանի, ուրիշին չըտիրի,
Մարդ չըկոտորի, երկիր չավերի...[3]
  • Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,
Ամեն մեռնողի երանի տալով[3]։
  • Մեր ապրուստն ի՞նչ է.— մի կտոր չոր հաց,
Էն էլ հըրեն հա՜— երկընքից կախված։
Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի...[3]
  • Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
Աչքըդ թեքեցիր—բանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դըռնից,
Ու չես իմանում որ կողմը թըռչես[4]։
  • Դարձել է աշխարքն, ա՛խպեր, առ ու փախ,
Սերը դարձել սուր ու ջուրը—արին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին[4]։
  • Ո՞վ է մեղավոր... Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր։
Հենց էն եմ տեսնում—մութն, անգետ մարդիկ,
Էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր...[5]
  • Ո՞վ է մեղավոր։ Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում—
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր[4]։
  • Մինը իր կամքին՝ ինչ ասես անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի.
Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,
Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես...[4]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 179։
  2. 2,0 2,1 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 181։
  3. 3,0 3,1 3,2 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 183։
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 184։
  5. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 185։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝