Հայկանուշ Մառք
Արտաքին տեսք
Հայկանուշ Մառք (Հայկանուշ Մարգարի Թոփուզյան, փետրվարի 14, 1883 կամ 1883, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 7, 1966, Կոստանդնուպոլիս), հայ գրող, հասարակական գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ինչպէ՞ս սիրեմ զքեզ, սիրելիս
- Որ սէրս ըլլայ միշտ տեւական ու տարբեր,
- Ինչպէ՞ս սիրեմ զքեզ, իմ հոգիս,
- Ոը նմանը չըրած ըլլան ուրիշներ …[1]։
- Մեր հետևում թողնում ենք մի արահետ, որը թեև տոնական կամ փայլուն ոչինչ չունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գյուղի մի նեղ արահետ, որով անցել ենք կատարելով մեր պարտականությունները իբրև կին, իբրև ամուսին և իբրև մայր։ Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, ավելի լայն, ավելի ուղիղ, ավելի ձիգ դեպի նպատակը։ Այդ ճամփի վրա պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները, պիտի դարբնենք մեր գործը՝ ամենևին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից։ Այն պիտի տանի մեզ մի բարձունք, ուր մղում են մեզ մեր սեռի, մեր ազգի, մեր հայրենիքի վերածննդի ջղապիրկ իղձերը[2]։
- Մեծ դեր ունին կիները, մանաւանդ հարուստ կիները, այս կէտին մեջ: Անոնք եթէ իրենց ընդարձակ ժամանակը յատկացնեն ընթերցումնէր ընելու, անընդհատ պէտք կ’ունենան գիրքեր գնելու: Կը հաղորդակցին մտքի ազնուականութեան հետ, եւ թէ զարկ կուտան ցեղին գրականութեան, որ ապրելու համար է, պլատոնական համակրանքով ալ չի սնանքը, աւա՜ղ[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Հայկանուշ Մառք .- Հայ Կնոջ Հասարակական Զարթօնքին Արժանաւոր Պատգամաբերը
- ↑ Հայկանուշ Մառք
- ↑ «Հայ կին», 1921, Բ տարի, թիւ 9:
