Կոռուպցիա
Արտաքին տեսք
Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե դատական համակարգը չի գործում, դատարան չունեք[2]։։
- Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի մասին, ձեզ թվում է պոզով-պոչո՞վ է էդ կոռուպցիան, էս է որ կա... ՀՀ-ն ունի մեկ ազգային բրենդ՝ կոռուպցիա...[3]
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ։ Arlis.am։ Վերստացված է՝ փետրվարի 3, 2016 թ.։
- ↑ http://www.ilur.am/news/view/3433.html
- ↑ Նիկոլ Փաշինյանի ելույթը իրարանցում է առաջացրել ԱԺ-ում (տեսանյութ)։ 168.am (21.05.2014)։ Վերստացված է՝ փետրվարի 3, 2016 թ.։