Jump to content

Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)

Վիքիքաղվածք-ից

«Կյանքը հիասքանչ է», 1997 թվականին նկարահանված իտալական գեղարվեստական ֆիլմ։

Գվիդո

[խմբագրել]
  • Buongiorno, Principessa! (Ողջույն, արքայադուստր)
  • Սա ի՞նչ վայր է։ Հիանալի է։ Աղավնիներ են թռչում, աղջիկներ են ընկնում երկնքից։ Ես տեղափոխվում եմ այստեղ։
  • Սա շատ հասարակ է։ Հեշտը շուտ է մոռացվում։

Քեռի Էլիզեո

[խմբագրել]
  • Լռությունը ամենաբարձր ձայնն է։
  • Չկա ավելի անհրաժեշտ բան, քան ավելորդ բաները։
  • Մտածիր արևածաղիկների մասին։ Նրանք խոնարհվում են արևին։ Բայց նրանք, ովքեր խոնարհվում են շատ ցածր, կործանվում են։ Դու ծառայություն ես մատուցում, բայց դու ծառա չես։ Ծառայելը արվեստ է։ Աստված ծառայում է մարդուն, բայց Նա ծառա չէ։
  • Ինչքան շատ է այն, այնքան քիչ ես տեսնում։ - Մթություն
  • Ճաշից առաջ Սպիտակաձյունիկին
7 թզուկներ աչքով արեցին։
Ինքա՞ն շուտ նա նրանց ճաշ կմատուցի։ - 7 ակնթարթում
  • Ասա իմ անունը, և ես էլ չկամ։ - Լռություն
  • Չաղ, չաղ ու շատ տգեղ եմ,
Դեղին, դեղին ու ալարկոտ եմ,
Եթե հարցնես, թե ով եմ ես,
Կռյա-կռյա-կռյա ես կասեմ։
Քայլում եմ շատ անփույթ ես,
Դե ասա՝ ով եմ ես։ -Ֆիլմի ընթացքում պատասխան չի տրվում։

Երկխոսություններ

[խմբագրել]
  • Գվիդո- Նայիր Ֆերուչչո, ինչ էի քեզ ասում, մենք քաղաքում ենք։ Այստեղ կարող ենք անել ամեն ինչ։ Մենք ազատ ենք։ Ուզում ես ինչ-որ բան անել, արա, ուզում ես քշել, քշի, ուզում ես գոռալ, գոռա։
Ֆերուչչո- Աաաաաաա (գոռում է)։
Գվիդո- Վերջացրու, դու խելագա՞ր ես։ Այստեղ չի կարելի անել այն ինչ գյուղում։
Ֆերուչչո- Իսկ ես ի՞նչ արեցի։
Գվիդո- Խնդրում եմ մի գոռա։ Մենք քաղաքի կենտրոնում ենք։
  • Գվիդո- Իսկ ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք։
Պրն Նարդի- (դառնալով դեպի որդիները) Բենի՛տո, Ադո՛լֆ, խելոք մնացեք։ (դառնալով Գվիդոյին) Ինչ ասացի՞ր։
Գվիդո- Ոչինչ։ Հարցնում էի ինչպե՞ս են գործերը։
  • Մատուցող- Հռոմից մարդ է եկել, նախարարությունից է։
Գվիդո- Խոհանոցը փակ է։
Մատուցող- Ափսոս, նա շատ թեյավճար կտար։
Գվիդո- Խոհանոցը բաց է։
  • Գվիդո- Բարև ձեզ, արքայադուստր։
Դորա- Չի կարող պատահել։ Խնդրում եմ ամեն ինչ բացատրել։
Գվիդո- Ոչ, այդ դուք պետք է բացատրեք։ Ես կանգնում եմ տան մոտ, դուք թռչում եք իմ ձեռքերի մեջ, հեծանիվից ընկնում եմ ու հայտնվում եմ ձեր գրկում։ Դպրոցում գալիս եմ ստուգումների՝ իմ առջև դուք եք։ Դուք նույնիսկ երազումս եք հայտնվում։ Ամեն ինչ պարզ է. Դուք ինձ սիրահարվել եք։ Ես ձեզ չեմ մեղադրում, բայց... Լավ, հանձնվում եմ։ Դուք հաղթեցիք։ Ու՞ր ենք գնում արքայադուստր։ Ծո՞վ: Դուք սիրու՞մ եք ծով։ Այո՞, գնա՞նք ծով։ Եվ ինչ, որ այսպիսի եղանակ է։ Գնում ենք ծով։
  • Դորա- Որտե՞ղ ենք մենք։
Գվիդո- Մենք արդեն եղել ենք այստեղ։
Դորա- Դուք և ե՞ս։ Ե՞րբ:
Գվիդո- Ինչպե՞ս։ Դուք չե՞ք հիշում։ Այն գիշեր երբ անձրև էր գալիս, ես ձեզ համար բարձից անձրևանոց էի արել։ Հրաշալի երեկո։ Ես դրեցի ղեկը ուսիս և վալս պարեցի (պարում է)։ Հետո ես կանգնեցի ձեր դիմաց, և դուք ինձ համբուրեցիք։
  • Գվիդո- Մոռացա ձեզ ասել։
Դորա- Ասացեք։
Գվիդո- Դուք չեք պատկերացնում, թե որքան եմ ուզում ձեզ հետ սիրով զբաղվել։ Ես ոչ մեկին դա չեմ ասի, առավել ևս ձեզ։ Կասեի միայն կտտանքների միջոցով։
Դորա- Ի՞նչ կասեիք։
Գվիդո- Որ ուզում եմ ձեզ հետ սիրով զբաղվել ոչ մեկ անգամ, այլ նորից ու նորից։ Բայց ես դա երբեք չեմ ասի։ Ես խելագար չեմ։ Ես չեմ ասի, որ ուզում եմ ձեզ սիրել հենց ձեր տան դիմաց մնացած ամբողջ կյանքում։
  • Գվիդո- Ի՞նչ է եղել, քեռի։ Սա քո՞ ձին է։ Աստված իմ։ Նրանք ներկե՞լ են նրան։ Ի՞նչ են գրել։ «Ուշադրություն, հրեական ձի»։ Գրողը տանի։
Քեռի- Բարբարոսներ են։ Վանդալներ։ Ինչ տխուր է։ Ինչ անհեթեթություն. «հրեական ձի»։
Գվիդո- Քեռի, մի ընկճվիր։ Սա պարզապես անհաջող կատակ է։
Քեռի- Ոչ, հեշտ չէ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Համակերպվիր, Գվիդո, սա քո հետ էլ կպատահի։
Գվիդո- Իմ հե՞տ։ Ի՞նչ կարող է իմ հետ պատահել։ Վատագույն դեպքում ինձ կհանվեցնեն, դեղին կներկեն և կգրեն. «Ուշադրություն, հրեա մատուցող»։
  • Ժոզե- (մի խանութի ցուցափեղկին կարդում է. «Հրեաների և շների մուտքը արգելվում է») Ինչու՞ հրեաների և շների մուտքը արգելվում է։
Գվիդո- Նրանք չեն ուզում, որ նրանց մոտ մտնեն հրեաներ և շներ։ Ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է։ Այ այնտեղ կա խոհանոցային պարագաների խանութ։ Այնտեղ, օրինակ, չեն թողնում իսպանացիների և ձիերի։ Իսկ այնտեղ կա դեղատուն։ Երեկ իմ ընկեր չինացին ուզում էր մտնել այնտեղ կենգուրուի հետ։ Նրան ասացին. «Ոչ, մեզ պետք չեն չինացիներ և կենգուրու»։ Նրանք չեն սիրում նրանց։
Ժոզե- Իսկ մենք մեր խանութ թողնում ենք բոլորին։
Գվիդո- Ոչ, վաղվանից ես նույնպես կփաքցնեմ արգելք։ Դու ի՞նչ չես սիրում։
Ժոզե- Սարդեր։ Իսկ դու՞:
Գվիդո- Ես չեմ սիրում վեստգոտերին։ Վաղը ես կգրեմ. «Սարդերի և վեստգոտերի մուտքը արգելվում է»։ Զզվեցրել են ինձ այդ վեստգոտերը։ Հերիք է։ Այդպես էլ կանենք։
  • Ժոզե- Ես ուզում եմ քնել։
Գվիդո- Արի այստեղ, Ժոզե, ապրես։ Ու՞ր ենք մենք գնում։ Իսկ եթե ճանապարհից շեղվեցի՞նք։ Քնիր Ժոզե, ապրես։ Թող հրաշալի երազ տեսնես։ Իսկ եթե այս ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, երազ է։ Մենք քնած ենք։ Վաղը մեզ կարթնացնի մայրիկը։ Նա մեզ կբերի համեղ կաթով սուրճ և թխվածքաբլիթ։ Սկզբում մենք կընթրենք։ Հետո ես կսիրեմ նրան։ 2 անգամ կամ 3, եթե կարողանամ։

Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա