Ելիզավետա ցու Վիդ
Արտաքին տեսք
(Վերահղված է Կարմեն Սիլվաից)
Ելիզավետա Պաուլինա Օտիլիա Լուիզա ցու Վիդ (գերմ.՝ Elisabeth zu Wied, 29 դեկտեմբերի, 1843, Մոնտեպոս ամրոց Նոյվիդի մոտ – 18 փետրվարի, 1916, Բուխարետ), Ռումինիայի թագուհի, գրող (Կարմեն Սիլվա կեղծանունով)։ Գրել է գերմաներեն, ինչպես նաև ռումիներեն և այլ լեզուներով։
Քաղվածքներ
[խմբագրել]- Աֆորիզմը մեղվի նման է․ նրանում և՛ ոսկեգույն մեղր կա, և՛ թունավոր խայթ[1]։
- Երջանկությունն այն միակ բանն է, որ կարելի է տալ ուրիշին՝ քեզնից ոչինչ չխլելով[1]։
- Սիրած մարդու խանդը պատիվ է, ամուսնու խանդը՝ վիրավորանք[1]։
- Երբ հույսը մեզ լքում է, նա գնում է մեզ համար գերեզման փորելու[1]։
- Երիտասարդությունը դատապարտում է, ծերությունը մեղքերին թողություն տալիս[1]։
- Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան խնամքով ես փորձում թաքցնել, այնքան շատ է երևում[1]։