Jump to content

Կազիմեժ Պշերվա-Տետմայեր

Վիքիքաղվածք-ից
Կազիմեժ Պշերվա-Տետմայեր

Կազիմեժ Պշերվա-Տետմայեր (լեհ.՝ Kazimierz Przerwa-Tetmajer, փետրվարի 12, 1865 - հունվարի 18, 1940, Վարշավա), լեհ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ահա, օրինակի համար, մկրտությունը։ Թե վատ է երեխան, պառավ կանայք հենց իրենք են ջրով կնքում, և վերջ։ Որովհետև եկեղեցի տանել՝ միտք չուներ։ Հատկապես ձմռանը, երբ ուժեղ սառնամանիք է դուրսը, անկնունք երեխայի հետ ոչ մի հարկի տակ, ոչ մի տեղ չես կարող պատսպարվել, իսկույն սատանաները խմբով վրա են թափվում։ Եկեղեցու գավթում էլ չես թողնի, էնտեղ էլ են նրանք գտնում երեխային։ Լինում էր, տանում ես եկեղեցի, քավորը ձեռքի փայտը խրում էր գետնի մեջ, փայտից կախում էր պարկով երեխային ու մինչև ներսում գրանցում են, մինչև ծառան հագնում է ոտնամանները, մինչև զգեստավորվում է քսենձը, տեսնում ես՝ երեխան արդեն ամբողջովին փայտացել, սառել է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. «Ինչպես մեռավ Յակուբ Զիխը», Կազիմեժ Պշերվա-Տետմայեր, Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955
Վիքիպեդիա
Վիքիպեդիա