Խենթը
Արտաքին տեսք
«Խենթը», Րաֆֆու վեպերից։ Լույս է տեսել Շուշիում 1881 թվականին։ Առանձին, այլ վեպերի հետ ունեցել է հայերեն 15, ռուսերեն՝ 7, վրացերեն՝ 2, մոլդավերեն՝ 1, այլ օտար լեզուներով՝ 6 հրատարակություն։
Բնաբան
[խմբագրել]- Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել։
- Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա։
- Խենթից — ուղիղ պատասխան։
- Ազգ. առածներ
Քաղվածքներ
[խմբագրել]- Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է։ Նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է։ Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ աճում է նորը և ավելի զորավորը։ Դարերի ընթացքում համաշխարհային դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն։ Նրան ջախջախելը շատ հեշտ չէ, նա չափազանց տոկուն է։
- «Ի՞նչ վիճակ է այդ, — մտածում էր ծերունին, — ինչու՞ համար ենք ապրում... ինչու՞ գետինը չէ պատռվում և մեզ կուլ չէ տալիս... ինչու՞ երկինքը չէ փուլ գալիս ու մեզ տակովը չէ անում... այդ ի՞նչ կյանք է... տեսնել իր աչքի առջև անպատվությունը և լուռ մնալ... էլ ո՞ւմ համար է պատրաստել աստված դժոխքի կրակը... էլ ո՞ւմ համար են երկնքի կայծակները... ինչու՞ չեն պատժում անզգամին»... Այսպես հառաչում էր նա և իր արտասուքով լի աչքերը դարձնում էր դեպի երկինքը։ Բայց երկնքից ոչինչ պատասխան չէր լսում...
- — Համբերությունը մա՜հ է... — կրկնեց նա վրդովված ձայնով, — գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել...։ Մի այսպիսի հրեական համբերությունը, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը։ Հրեաները շատ համբերեցին, աշխարհի բոլոր հալածանքներին դիմացան, սպասելով, թե կհայտնվի մի Մեսիա, որ կվերանորոգե սուրբ Երուսաղեմը և կվերականգնե Իսրայելի հին փառքը... և մինչև այսօր սպասում են... Բայց մենք մի այսպիսի ակնկալություն ևս չունենք, չգիտեմ, էլ ի՞նչ բանի ենք սպասում...