Ջորջ Բայրոն
Արտաքին տեսք
(Վերահղված է Լորդ Բայրոնից)
Ջորջ Գորդոն Բայրոն (անգլ.՝ George Gordon Byron, հունվարի 22, 1788 – ապրիլի 19, 1824), անգլիացի բանաստեղծ և ռոմանտիզմի առաջնորդող կերպար։ Հայտնի է նաև որպես Լորդ Բայրոն։
Քաղվածքներ
[խմբագրել]- Իբրեւ հաճելի ժամանց հայերէն կը սորվիմ, հայկական վանքի մեջ։
Պարզուեցաւ, որ միտքս պայծառացնելու համար ինծի տաժանակիր աշխատանք հարկաւոր է։ Այս մէկը ամենադժուարին աշխատանքն է, զոր ես կարողացա գտնել հոս (Վենետիկ) իբրեւ ժամանց, միտքս տանջահարելու կեդրոնանալու համար։ Ինչ եւ իցէ, ասիկա հարուստ լեզու է, եւ սորվողի չարչարանքները կը փոխհատուցուին[1]։ - Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի դա ապագայի մեջ, նրանց երկիրը պիտի հավետ մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր անկյուններից մեկը[2]։
- Լավ գրված պատմական վեպը արժե պատմության լավագույն դասընթացներ[3]։
- Թերևս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որ ավելի զերծ լինի արատավոր ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները բռնադատման հետևանք[4]։
- Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրի ուսումնասիրողին[5]։
- Աստուծոյ հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է։ Հայերէնը հարուստ լեզու է, լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչիւնները[6]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 16. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ Սեյրանուհի Գեղամյան, ed (2008). Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն. էջ 25. ISBN 978-99941-817-9-7.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 132.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 248.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-263-2.
- ↑ Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։