Լյուսիլ Բոլ (1944)
Լյուսիլ Դեզիրե Բոլ (անգլ.՝ Lucille Désirée Ball, 6 օգոստոսի, 1911 – 26 ապրիլի, 1989), ամերիկացի կատակերգակ դերասանուհի, երգչուհի, մոդել, գործադիր պրոդյուսեր և ստուդիայի ղեկավար։
- Կնոջ ամենալավ պաշտպանությունը նրա հաստլիկ դրամապանակն է[1]։
- Ամուսնալուծությունը պարտություն է[1]։
- Եթե ուզում ես այս աշխարհում ինչ-որ բանի հասնել, ամենից առաջ սիրիր քեզ, մնացած ինքն իրեն կլինի[1]։
- 1 2 3 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 411-412։