Ինֆեռնո
Արտաքին տեսք
Ինֆեռնո (անգլ.՝ Inferno), ամերիկացի գրող Դեն Բրաունի վեպը, որ հրատարակվել է 2013 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երբ խոր թունելի մեջ ես սուզվում և հասնում ես անդառնալիության կետին, երբ վերադարձի համար այլևս շունչդ չի հերիքի, ուրիշ ոչինչ չի մնում՝ բացի դեպի առաջ, դեպի անհայտությունը լողալուց… և աղոթելուց, որ ելք գտնես։
- Մարդն ունի իր ես-ը պաշտպանելու պարզունակ մեխանիզմ, որը ժխտում է իրականության բոլոր այն դրսևորումերը, որոնք ուղեղը չափից ավելի մեծ սթրեսի են ենթարկում։ Դա կոչվում է ժխտում։
- Ոչինչ ավելի ստեղծարար չէ…. ոչ էլ ավելի կործանարար… քան փայլուն ուղեղը՝ մեկ նպատակին սևեռված։
- Դժոխքի ամենախավար տեղանքները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին։
Աղբյուրներ
[խմբագրել]- Դեն Բրաուն «Ինֆեռնո»։ grqamol.am (12 մարտի, 2016 թ․)։ Վերստացված է՝ հունվարի 31, 2017 թ․։