Ժաննա Մորո
Արտաքին տեսք
Ժաննա Մորո (ֆրանսերեն՝ Jeanne Moreau, հունվարի 23, 1928, Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 31, 2017, Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և ռեժիսոր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Այն տղամարդիկ, որոնք կանանց մասին խելոք բաներ են ասում, հաճախ լավ սիրեկաններ չեն լինում։ Մեծ փորձ ունեցողները չեն խոսում, այլ գործում են[1]։
- Կինը տղամարդու համար ստեղծված հանելուկ է, որի լուծումը նա փնտրում է հաջորդ կնոջ մեջ[1]։
- Սիրախաղի հրավերը գրում են աչքերով[1]։
- Բոլոր տղամարդկանց գլխում միայն երկու միտք կա. առաջինը փողի մասին է[1]։
- Տարիքը ձեզ սիրուց չի պաշտպանում, բայց սերը պաշտպանում է ձեզ տարիքից[1]։