Թմկաբերդի առումը

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

«Թմկաբերդի առումը», Հովհաննես Թումանյանի պոեմներից, որ գրվել է 1902 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

։Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,

Լավ արարքը, լավ մարդին[1]։
  • Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան[2]։
  • Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։
Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։
Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն[3]։
  • Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին[4]։
  • Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ[5]։
  • Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին...[6]
  • Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց ենք կենում... միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ[7]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 287-288:
  2. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 289:
  3. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 289-290:
  4. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 290:
  5. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 291:
  6. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 296:
  7. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 298:
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Թմկաբերդի առումը հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝