Jump to content

Թանկագին Ջոն

Վիքիքաղվածք-ից

Թանկագին Ջոն (անգլ.՝ Dear John), 2010 թվականի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի հիման վրա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • -Նայի՛ր, լիալուսին է։ Դու երբևէ նկատե՞լ ես, որ մինչ լուսինը բարձրանում է, այն շատ մեծ է, բայց այնտեղ՝ վերևում, արդեն այնքան փոքր է։
-Ամեն ինչ կախված է նայելու ձևից։ Կարևոր չէ, թե որտեղ է լուսինը, և որտեղ է կանգնած մարդը։ Միայն պետք է մեկնել ձեռքը և կկոցել մի աչքը։ Լուսինը միշտ կլինի մատից փոքր։
  • Դու ինձ խոստացել ես, և ես գիտեմ, որ դու կկատարես խոստումդ, բայց ես ուզում եմ, որ դու մի բան էլ խոստանաս. մինչ մենք առանձին ենք, Ջո՛ն, պատմիր ինձ ամեն ինչ, որ կատարվում է քեզ հետ։ Գրիր ձեռագիր կամ համակարգչով և ուղարկիր էլեկտրոնային փոստով։ Ինչպես քեզ հարմար է, միայն թե ես իմանամ քո մասին ամեն ինչ։ Այդպես մենք միշտ միասին կլինենք, ինչ հեռավորություն էլ մեզ բաժանի, և այդ ժամանակ ես, ինչպես նախկինում, կկարողանամ ասել քեզ. «Մինչ շուտափույթ հանդիպում»։
  • Երկու շաբաթ, ահա այն ամենը, ինչ ունեինք մենք։ Երկու շաբաթ, որ սիրահարվեմ քեզ մինչև ականջներս։ Իսկ այժմ ես բաժանվում ենք մի տարով, բայց ի՞նչ մի տարվա բաժանումը, եթե մենք ունեցել ենք այդ երկու շաբաթը։
  • Կարևոր չէ, թե քանի տարի կանցնի։ Մի բան կմնա անփոփոխ. մեր «Մինչ շուտափույթ հանդիպում»-ը։
  • — Մինչ շուտափույթ հանդիպում... պատասխանիր... երբ ես ասում եմ սա, դու միշտ պատասխանում ես, հիշու՞մ ես... Ջոն... պատասխանիր ինձ...
— Մինչ հանդիպում, Սավաննա՛:
  • Ժամանակը միայն մի խնդիր ունի. վաղ թե ուշ այն ավարտվում է։
  • Թանկագի՛ն Ջոն, ամեն գիշեր ես քնում եմ քո մասին մտքերով, մտածում եմ, թե ինչպես ես դու այդտեղ, բայց ոչ այսօր։ Այսօր դու այստեղ ես, ինձ հետ։
  • ... Այսօր լիալուսին է, և այն վերադարձնում է ինձ քեզ մոտ։ Եվ կարևոր չէ, թե որտեղ եմ ես ու ինչ եմ անում, իմ լուսինը միշտ կլինի նույն չափի, ինչ քոնը... աշխարհի մյուս ծայրին։
  • Առանց քեզ անցկացրած ամեն օրն մենակության գրողի տարած մրցավազք է։
  • Ուզում եմ մի բան ասել քեզ։ Երբ ես վիրվորվեցի, գիտե՞ս, թե ինչ անցավ իմ մտքով մինչ գիտակցությունս մթագնելը։ Մետաղադրամներ։ Ես նորից ութ տարեկան եմ, էքսկուրսիա եմ գնացել մետաղադրամների գործարան ու դիտում եմ մետաղադրամների պատրաստման գործընթացը։ ...Ես ամերիկյան բանակի փոքրիկ մետաղադրամ եմ։ Շրջանառության մեջ եմ դրվել 1980 թվականին.... Իսկ հիմա ինձ վրա հայտնվել են երկու անցք։ Ու ես այլևս կատարյալ վիճակում չեմ։ Ու էլի մի բան եմ ուզում ասել։ Մթագնումից մի վայրկյան առաջ, գիտե՞ս, թե ինչ անցավ մտքովս։ Դու։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա