Էլդա Գրին

Վիքիքաղվածք-ից

Էլդա Աշոտի Գրին (մարտի 10, 1928, Թիֆլիս - հոկտեմբերի 27, 2016, Երևան), հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ծաղիկն աճում է, ծաղկում, թառամում։ Ծաղիկները մարդկանց ուրախություն կամ տխրություն են բերում[1]։
  • Մարդը պետք է ստեղծագործի անակնկալ կռահումով, անհրաժեշտությունից, նա պետք է դա չնկատի, որովհետև այդպիսին է նրա իսկական էությունը[1]։
  • Ամեն ինչ ակնթարթ է, ամեն նչ կանցնի, ինչ որ անցնում է՝ դառնում է թանկ[1]։
  • Մարդ միշտ դժվարանում է դժբախտ լուր հաղորդել, եթե նույնիսկ ինքը ոչ մի մեղք չունի[1]։
  • Քչերն են կարողանում լսել։ Շատերն աշխատում են միայն խոսել կամ ապացուցել իրենցը... և հետո սիրում են ականջ դնել[1]։
  • Մանրուքից, մի փուչ բանից մարդը ողբերգական վիճակներ է ստեղծում իր համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էլդա Գրին: Գիշերայինն էտյուդ: «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1973, 146 էջ:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էլդա Գրին հոդվածը նաև Վիքիպեդիայում: