Jump to content

Զապել Եսայան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Զապել Եսայեանից)

Զապել Եսայան (փետրվարի 4, 18781943), արևմտահայ նշանավոր վիպասան և ֆեմինիստ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ։ Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք[1]։
  • Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը[2]։
  • Այդ շրջանին ատելութիւն զգացումը ուժեղ էր իմ մէջ, ամէն տեղ և ամէնուն մէջ կը տեսնէի հակասութիւններ, աններդաշնակութիւն խոսքի և գործի մէջ և խորապէս կը տառապէի. […] Յովհ. Շ. «Հայրենիք» -ի մէջ կը պաշտպանէր կնոջ ազատութիւնը և մտերմական խոսակցութեան մէջ աղջկայ մը համար կ՝ըսէր թէ պատշաճութեան զգացում չունի, որովհետեւ օր մը գործի համար մինակը եկեր էր խմբագրատուն։ Թերթի մէջ որ լիպերալներու օրկանը կը համարվէր, կը գրէին ապահարզանի իրավունքների մասին ռազմաշունջ հոդվածներ և միւս կողմանէ կը բամբասէին կիներու մասին որ այրի հազիվ՝ հետո կրկին ամուսնացեր էին կամ տեսնուէր էին այրի մը հետ. Սիպիլ՝ իրենց թանկաքին աշխատակցուհին էր, բայց չէին վարաներ իր բարքերը քննադատելու ամենախիստ որակումներով. Նոյնիսկ ծաղրով, որովհետեւ դժբախտ ամուսնութենէ մը հետո՝ երբ ամուսինը, Անկարա էր իր գործով, ինքը Պոլսոյ մէջ սիրային բարեկամութիւն կը մշակէր արդեն Հրանտ Ասատուրի հետ։
Այս Բոլորը և շատ ուրիշ բաներ ինծ կը մղէին ըմբոստութեան և կը մտածէի որ եթէ կարենաի պատկերացնել այդ հակասութիւնները, դիմակազերծ ընել մարդիկը շատ օգտակար գործ կատարած կ՝ըլլայի. Այնք­ան պիտի ուզէի որ վերջապէս գտնէի մարդիկ որոնց գործը և կեանքը համապատասխան ըլլար իրենց գեղեցիկ խօսքերուն։ Ահա թէ ինչու, իմ ներքին իսկ բխող պատճառներով խորապէս համոզուած էի որ գրականութիւնը պերճանք մը չէ[3]։
  • Մենք, ընկերներ, հազարամյա մշակույթ ունեցող ժողովրդի մը ժառանգորդներն ենք։ Մարդկային քաաղքակրթության պատմության մեջ մեր պատվավոր և ինքնուրույն տեղը ունենք։ Դարերու շարանին մեջ մեր ազգային մշակույթը հաջողեր ե, հակառակ դժվարություններին և հաճախ ամենադաժան պայմանների չի խզել այն շղթան, վորուն վերջին ողակը անտեսում ենք։ Մեր մշակութային հարուստ ու բազմակողմանի անցյալը մեծ պարտավորություններ կդնե մեր վրա, բայց մեր ներկայի դրած պարտավորություններն ավելի մեծ են և ավելի ծավալուն, ավելի խոր և մանավանդ ավելի պատասխանատու:
  • …չորս տարեկան էի, երբ կարդալ սորվեցայ։ Մութը իջնալէն յետոյ, հայրս կը դառնար տուն, կը լուացուէր, զգեստները կը փոխէր եւ սամոյր մուշտակը հագած կը նստէր ցած բազմոցի մը վրայ, որուն առաջ դրուած էր պղնձէ մանգալը։ Կրակարանին մէջ, եռոտանիի վրայ, ջուրը կ’եռար թէյի համար։ Այն ժամանակ թէյի գործածութիւնը տարածուած չէր Պոլսոյ մէջ, բայց հայրս այդ սովորութիւնը բերեր էր Կովկասէն։ Ինքն իր ձեռքովը կը պատրաստէր թէյը, կը լեցնէր բաժակներու մէջ, հարկ եղած բոլոր արարողութիւնները ընելով։ Մինչեւ թէյի ջուրին եռալը. հայրս կը բանար օրուան թերթը, «Արեւելք»ը, եւ կը կարդար։ Ես կը նստէի գիրկը եւ հայրս մուշտակի փէշը կը ծածկէր իմ վրաս։ Այդ տաքուկ բոյնին մէջ երանութեան ժամեր կ’անցունէի եւ աչքերովս կը հետեւէի թերթի տառերուն։ (Հատված «Սիլիհտարի պարտեզները» գործից)

Զապել Եսայանի մասին

[խմբագրել]
Ընդմիջումներին, եթե պրոֆեսորականի դուռը բաց էր, անցնում էինք և աչք գցում մեր պրոֆեսորներին։ Նրանք մեզ համար հեղինակություներ էին և մեզ հետաքրքիր էր նրանց տեսնել «անպաշտոն» վիճակում։ Զապել Եսայանը գահավորակի վրա նստած ծխում էր։ Դա էլ նորություն էր։ Այն տարիներին սովոր չէինք կնոջը ծխելիս տեսնել։ Ընդհանրապես նկատել էինք, որ նրա պահվածքի մեջ կար մի անկախություն։ Նա նոր մարդ էր Երևանում և չէր աշխատում հարմարվել տեղական սովորություններին։ Նա անում էր այն, ինչ սովոր էր անել Փարիզում և ոչ մի նշանակություն չէր տալիս, թե ով ինչ կասի։ Գիտեր, որ ծխելու վրա շատերը խեթ են նայում, բայց չնկատելուն էր տալիս և նույնիսկ հենց դրանց էլ մեկնում էր ծխախոտատուփը[2]։
Ռուբեն Զարյան «Հուշապատում»

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. 2,0 2,1 Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
  3. Ինքնակենսագրական բնույթի էջեր:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Զապել Եսայան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝