Երիցս խաչվածը

Վիքիքաղվածք-ից

«Երիցս խաչվածը», վեպ, գրվել է Շահեն Թաթիկյանի կողմից։ Հրատարակվել է Երևանում, «Սովետական գրող» հրատարակչությունում[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Բարև, զավակս, Սիրելի՛ Սարո։ Տեսնու՞մ ես, երբ հայրն ու որդին են միմյանց որոնում, աշխարհում ոչ մի ուժ, անգամ պատերազմը, չի կարող խանգարել, որ նրանք իրար գտնեն։
  • Սարոն համրացել էր։ Նրան միանգամից այցելել էին ապրելու իրավունքը, կյանքի այն բոլոր իմաստները, որոնք մինչ այդ մոռացված էին եղել։ Սեդան բերել էր նրա համար այդքան թանկ ուրախությունները, տխրությունները, վշտերը, հոգսերը, կարոտները, այն ամենը, որոնց համար էր ապրել, որոնց համար արժեր ապրել, տառապել...Սկսեց հրաշալի տիրապետել իրեն։
  • Կանցնեն տարիներ, իսպառ կմաքրվեն պատերազմի հետքերը, մարդիկ կմոռանան, որ պատերազմ է եղել, բայց պատերազմը սպանեց ոչ միայն մարդկանց, այլև նրանց զավակներին, որ պիտի ծնվեին։ Դեռ չծնված` նրանք սպանվեցին։
  • Իմ մարմինը ջարդուփշուր է եղել, բայց միտքս աշխատում է, սիրտս` կարոտում ու սիրում։ Կռիվը դեռ չի պրծել։ Եվ հիմա առաջին հերթին պիտի շարունակվի կռիվը պատերազմի դեմ, որ նրանից հնարավորին չափ ետ խլի այն, ինչ պատերազմը տարել է իր էությունից, իր մարմնից, հոգուց։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Շահեն Թաթիկյան, Երիցս խաչվածը, Սովետական գրող, Երևան, 1986թ.