Jump to content

Դորոթի Փարքեր

Վիքիքաղվածք-ից
Դորոթի Փարքեր

Դորոթի Փարքեր (անգլ.՝ Dorothy Parker, 22 օգոստոսի, 1893, Լոնգ Բրանչ, Նյու Ջերսի, ԱՄՆ – 7 հուլիսի, 1967, Նյու Յորք, ԱՄՆ), ծննդյան ազգանունը՝ Ռոտշիլդ (Rothschild), հրեական ծագմամբ ամերիկացի գրող և բանաստեղծուհի, որը հայտնի է իր եզակի հումորով, սրամտությամբ և խորաթափանցությամբ 20-րդ դարի քաղաքային կյանքի արատների նկատմամբ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Այդ կինը խոսում էր 18 լեզուներով և դրանցից ոչ մեկով չկարողացավ ասել՝ ոչ[1]։
  • Եվս մեկ գավաթ, և ես կհայտնվեմ սեփականատիրոջ տակ[1]։
  • Եթե տղամարդը կարողանար հասկանալ, թե ինչ է մտածում կինը, միևնույն է՝ չէր հավատա[1]։
  • Սիրո շնորհիվ ժամանակն անցնում է աննկատ, իսկ ժամանակի շնորհիվ սերն է անցնում աննկատ[1]։
  • Մենք՝ կանայք, սիրում ենք անկեղծ տղամարդկանց, որոնք մեր մասին ասում են այն, ինչ մենք մտածում ենք[1]։
  • Թող վաղվան այն, ինչ պարտավոր չես այսօր անել[1]։
  • Ձանձրույթի դեղը հետաքրքրությունն է, բայց հետաքրքրության դեղամիջոց չկա[1]։
  • Անգլերենում կա երկու գեղեցիկ բառ՝ «անդորրագիրը կցվում է»[1]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 403։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դորոթի Փարքեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: