Գաբրիել Գյուրջյան
Արտաքին տեսք
Գաբրիել Միքայելի Գյուրջյան (ապրիլի 12 (24), 1892, Արդվին - օգոստոսի 13, 1987, Երևան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե արվեստագետն իրոք ուզում է ունենալ իր սեփական ստեղծագործական դեմքը, նա պետք է լինի միանգամայն անկեղծ, շիտակ և չդիմի ապարդյուն ճիգերի՝ ինքնօրինակ երևալու, լինի անխարդախ, որպես ստեղծագործական դեմք՝ դառնա անկրկնելի, որովհետև հենց բնությունից անկրկնելի է ամեն անհատ։
- Մենք ծարավ ենք այնպիսի մի դպրոցի, որ հենվելով մեր ժողովրդական պարզ ու խորունկ արվեստի նվաճումների վրա և ուսումնասիրելով մեր հին ոճերը, կարող լինենք կերտել և ստեղծել մեր օրերին և նրա շնչին համապատասխան այսօրվա նոր արվեստը։
Գյուրջյանի մասին
[խմբագրել]- Գյուրջյանը գովերգել է Հայաստանի բնությունը ոգևորությամբ և սիրով, հայկական լեռների թավ կանաչը, խոնավ օդը, ջրերը, երկինքը Գյուրջյանը պատկերել է շատ ու շատ անգամ, բայց մշտապես նույն սիրով ու գորովանքով։
- Սուրեն Ստեփանյան
- Սովետահայ կերպարվեստի հիմնադիրներից է Գաբրիել Գյուրջյանը, հայրենասեր մի նկարիչ, որի քնարական, քնարա-էպիկական, ընդհանրացված-մոնումենտալ կտավներում պատկերված են ծաղկուն այգիներ, բամբակի և ցորենի արտեր, փառահեղ լեռներ, լճեր, ճարտարապետական հին հուշարձաններ՝ օրգանապես կապված բնության հետ, դաշտային և արդյունաբերական աշխատանքի պահեր։
- Մարիամ Այվազյան
Աղբյուրներ
[խմբագրել]- Գաբրիել Գյուրջյան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2018։ ISBN 978-99941-79-29-9: