Jump to content

Բալենի

Վիքիքաղվածք-ից

«Բալենի», Շահեն Թաթիկյանի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես տեսնում եմ, որ մարդիկ միշտ անում են բաներ, որոնք չի կարելի, բայց ամեն մեկին հենց իր արարքը թվում է միանգամայն կարելի...
  • Իսկական հարազատները պարտադիր չէ, որ միմյանց հետ բաժանեն ուրախությունը, բայց վիշտը պարտադիր է։ Հասկացա, որ օտարի հետ կարելի է ուրախանալ, բայց օտարի հետ միասին վշտանալ չի կարելի։
  • Ահավոր բարդ բան է կյանքը և միաժամանակ իր պարզ, ընթացիկ խնդիրներն ունի…
  • Երբ հանցանքում բռնված գողը իր արարքի մասին պատմելու փոխարեն սկսում է երկար-բարակ պատմություններ անել, սկսած մանկությունից, դրանով աշխատում է իր հանցանքի արմատները կապել ուրիշների հետ կամ ուրիշ դեպքերի մեջ տեսնել այսօր կատարած գողության պատճառաբանությունը և այսպիսով թեթևացնել իր մեղքը։
  • Մի անմտածել քայլը երբեմն հնարավոր չի լինում ուղղել-հարթել ամբողջ կյանքի ընթացքում։
  • Մենք երևի ամենքս էլ արել ենք բաներ, որոնք որ չպետք է արած լինեինք, բայց արել ենք համոզված, որ իրավացի ենք եղել։
  • Մենակ մարդն է ամենաշատ գնահատում մենակությունը։
  • Չէ, որոշակիորեն դժվար է, շատ դժվար է զգացածը բառերով արտահայտել այնպես, ինչպես կա։
  • Կյանքի խնդիրներն ամեն մեկիս մաշկին ավելի մոտ են և այդ ասպարեզում ամեն մի չնվաճված տարածություն փաստորեն նշանակում է մարդկային կյանքի կորուստ, ու, բնականաբար, ծայրահեղ հետևությունների տեղիք տալիս։
  • Զարմանալի էակ է կինը։ Ցանկացած պահին, ինչ վիճակումն էլ լինի, դարձյալ մեքենաբար, մեկ էլ տեսար կոկետույթուն արեց, ասաց ոչ այն, ինչ ուզում է կամ ինչ պետք է ասի։
  • Բայց բառերն ի՞նչ են։ Ի՞նչ են ներկայացնում իրենցից խոսքերը։ Մի՞թե նրանք կարող են մասամբ արտահայտել այն, ինչ եփվում է մարդու հոգում։
  • Հարազատ... ինչքան էժան ենք երբեմն օգտագործում այս բառը. հարազատ։ Էժան օգտագործելով, այս հիանալի բառն արդեն կորցրել է շատ ու շատ թանկ իմաստներ ու սքանչելի գույներ։ Այս բառը դարձել է նույնքան սովորական, որքան, օրինակ, «մայթ», «ծառ», «շենք» և այլ հազարավոր բառերը։

Աղբյուրներ

[խմբագրել]