Արցախյան առածներ
Արտաքին տեսք
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ոՉ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ
Ա ա
[խմբագրել]- Աղը կերած կաշին վետել չի։
- Աղ կերած կաշին չի հոտում։
- Անկոչ ղոնաղը շանա բեթար ա։
- Անկոչ հյուրը շնից վատ է։
- Աշկը ուրան ըռըչին ա լյուս տամ։
- Աչքը իր դեմն է լույս տալիս։
- Առանց խոխա տոնը տերտակ կըինի։
- Առանց երեխա տունը դատարկ է լինում։
- Առանց խոխա տոնը՝ ճըրատած ճեղաց ա։
- Առանց երեխա տունը առանց ջուր ջրաղաց է։
Բ բ
[խմբագրել]Գ գ
[խմբագրել]Դ դ
[խմբագրել]Ե ե
[խմբագրել]Զ զ
[խմբագրել]Է է
[խմբագրել]- Էծին քոսուտը, ճիրին երե ակնան ճյուր կըխմե։
- Քասոտ այծը աղբյուրի վերեւի ակից է ջուր խմում։
Ը ը
[խմբագրել]- Ըստըծու պահած կյառնը կյուլը օտել չի։
- Աստծո պահած գառը գայլ չի ուտի։
Թ թ
[խմբագրել]- Թան չըս տեսալ, թընըթաթախ քսակ էլ չը՞ս տեսալ։
- Թան չես տեսել, թանաթաթախ ամա՞ն էլ չես տեսել։
Ժ ժ
[խմբագրել]Ի ի
[խմբագրել]Լ լ
[խմբագրել]- Լաչառեն օխտը լեչակ կըինի։
Խ խ
[խմբագրել]Ծ ծ
[խմբագրել]Կ կ
[խմբագրել]- Կաղնուն տակը վըեր քանդիս, կաղենը շտղա՞ կըինի։
- Կաղնու տակը որ քանդես, կաղինը որտեղի՞ց կլինի։
- Կարթած մարթը տուզնը չի մնալ։
- Կրթված մարդը սոված չի մնա։
- Կծեգը վըեր ետա տամ, էլ փռնվում չի։
- Կծիկը որ բացվում է, էլ հավաքել չի լինում։
- Կյարմուր խնձորին քարավ կտան։
- Կարմիր խնձորին քարով կտան։
- Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն։
- Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ տալիս, մեծը՝ սրտին։
- Կրակն ու քյուլաշը մին տեղ պահել չըն։
- Կրակն ու ցախը մի տեղ չեն պահում։
Հ հ
[խմբագրել]- Համ վնաս, համ տնազ։
- Եվ վնաս, եւ ծաղր։
- Հանց սոտ ասե, վըեր ղորթը կոխկեն պըպըզի։
- Այնպիսի սուտ ասա, որ ճիշտը մոտը պպզի։
- Հարամ հաց օտողը էրկան ապրել չի։
- Հարամ հաց ուտողը երկար չի ապրի։
- Հմաշկուտ կնեգյը տղա չի պիրում։
- Ամաչկոտ կինը տղա չի բերում։
- Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե։
- Գելից փախչողը արջի ճանկերը կընկնի։
Ձ ձ
[խմբագրել]Ղ ղ
[խմբագրել]Ճ ճ
[խմբագրել]- Ճեղնը կտրած տեղը վըեր կընգնե։
- Ճյուղը կտրած տեղն է ընկնում։
- Ճղուպուրը պատան տաս նըստա չի կենալ։
- Պոպոկը պատին խփես, չի կպչի։
- Ճոխտ հավս թառեն, ճոխտ ծուն վեռեն։
Մ մ
[խմբագրել]- Մեղավերեն լուզուն կարճ կըինի։
- Մեղավորի լեզուն կարճ է։
- Մերուցք չըս տեսալ, մերուցքաման էլ չը՞ս տեսալ։
- Մինչև պած չինի, պող չի տեռնալ։
- Մինչեւ կայծ չլինի մրուր չի դառնա։
- Մհասուր օտելը հավաս ա, վեռը քորելը պըտըհաս։
- Մասուր ուտելը հավես է, ոռը քորելը՝ պատուհաս։
- Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս։
- Մտքում տեղ լինի, սարեր շուռ կտաս։
Յ յ
[խմբագրել]- Յա տոնս, յա կտորս։
- Կամ տունս, կամ կտուրս։
- Յըթիմին ճակատը պենդ կըինի։
- Որբը պնդաճակատ է լինում։
Ն ն
[խմբագրել]- Նեղ օրվա ումբրը կարճ կըինի։
- Նեղ օրը կարճ է տևում։
- Նըլբանդին ծին պեպեգյ կըինի։
- Ձի նալող վարպետի ձին բոբիկ է լինում։
Շ շ
[խմբագրել]- Շանը պյունին քշտեն աղվես չի կենալ։
- Շան բնի մոտ աղվես չի մնա։
- Շընըհաչոցն էլ փեշակ ա, վըեր սըվերիս։
- Շանհաչոցն էլ արվեստ է, եթե սովորես։
- Շոնը հըչելու հետե ըն պահում։
- Շունը հաչելու համար են պահում։
Ո ո
[խմբագրել]- Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ։
- Օջախի մոխիրը քամուն չեն տա։
Չ չ
[խմբագրել]Պ պ
[խմբագրել]Ջ ջ
[խմբագրել]Ս ս
[խմբագրել]- Սուրթա թիքյան քաղցր կըինի։
Վ վ
[խմբագրել]Տ տ
[խմբագրել]- Տանը հաց ու շոր վըեր ճարվից, կես խանըս։
- Տանը հաց ու շոր որ գտնվեց, կես խան ես։
- Տոն քընդողեն տոն չինիլ։
- Տուն քանդողին տուն չի լինում։