Արշալույսից վերջալույս
Jump to navigation
Jump to search
«Արշալույսից վերջալույս», Բենիկ Սեյրանյանի հարյուր մանրապատումից հյուսված խճանկարային վիպերգությունը։ Մանրապատումներից յուրաքանչյուրը մի ավարտուն գործ է։ Իսկ ամբողջության մեջ դրանք մի կյանքի պատմություն են` արշալույսից վերջալույս։
Քաղվածքներ[խմբագրել]
- Լե'ռ, ես անհունորեն սիրում եմ քեզ, իմ Օդու-Դաղ...
Սիրում եմ նրա համար, որ հաճախ կայծակները քո սիրտն ես քաշում, իմ գյուղը զերծ պահում աղետներից, գագաթներդ դեմ ես տալիս առաջին ձյուներին, թիկունքդ` ցրտերին։ Բայց ամենից շատ սիրում եմ քեզ նրա համար, որ դու շատ ես նման մեր Մասիսներին։
- Իսկ տղան ջութակ էր նվագում...
Վերացած նվագում էր իր համար, և շրջապատի ողջ բնությունը` արևը, ամպերը, հավքերը, բոլորը, բոլորը, ասես, շունչները պահած, ունկնդրում էին նրան։ -Տեսնես ի՞նչ է նվագում,- մեքենայի միջից հարցրեց մի աղջիկ։ -Գարուն է նվագում, սեր է նվագում,- պատասխանեց մի տղա։
Աղբյուրներ[խմբագրել]
- Բենիկ Սեյրանյան, Արշալույսից վերջալույս, Սովետական գրող, 1979 թ.