Արման Գրիգորյան (նկարիչ)
Արտաքին տեսք
Արման Գրիգորյան (ապրիլի 16, 1960, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստագետ, նկարիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Արվեստագետը չի կարող անմասն մնալ քաղաքականությունից[1]։
- Ժամանակակից արվեստագետն աշխատում է հասարակական-քաղաքական կոնտեքստի հետ[1]։
- 1910-1920-ական թվականներին, երբ ձևավորվում էր արվեստի պատկերացումը հենց Հայաստանում, արվեստագետներն իրենք քաղաքականացված էին[1]։
- Իմ արվեստը եղել է ազատական գաղափարներով արված[1]։
- Ես կարծում եմ, որ արվեստը լավ հնարավորություն է ընձեռում ազատագրվելու քաղաքական և տնտեսական կառույցներով պարտադրվող «Անհրաժեշտության իշխանությունից»։ Միշտ ձգտում եմ այնպիսի արվեսի գործեր սարքել, որոնք հանդիսատեսին կխթանեն, որ ինքն էլ նման մի բան ստեղծի։ Հաղորդակցության մի այդպիսի մոդել կա իմ պատկերացրած կյանքում, որը իրագործվում է արվեստի ստեղծագործություններ անելով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]