Jump to content

Արամ Կարապետյան (քաղաքական գործիչ)

Վիքիքաղվածք-ից
Արամ Կարապետյանը
Արամ Կարապետյանը ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների երթին, 09.10.2009

Արամ Կարապետյան (փետրվարի 1, 1964, Երևան), հայ քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, 2003 թվականին եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • «Հիմա աշխարհում ընդունված բրենդ կա. պետք է ունենաս սեփական ահաբեկիչ և սեփական հատուկ ծառայություն, որ այդ ահաբեկիչներին վնասազերծես. այդ դեպքում դու համարվում ես ցիվիլ աշխարհի մարդ» (նոյեմբերի 26, 2015 թ.) [1]։
  • «Մենք անվտանգ ենք ոչ թե նրա համար, որովհետև ահաբեկիչներ ունենք և հատուկ ծառայություններ, որոնք նրանց վերահսկում և վնասազերծում են, այլ անվտանգ ենք, որովհետև չունենք ներքին ահաբեկչության «կուլտուրա»՝ բացի հոկտեմբերի 27-ի դեպքից, մենք չունենք մեծ թվով կրոնական փոքրամասնություններ, չունենք այլ ազգերի ներկայացուցիչներ, չենք շփվում աշխարհում տեղի ունեցող այն գործընթացների հետ, որոնք կարող են բերել ներքին ահաբեկչության, մենք ունենք մեր սոցիումին հատուկ որոշակի տվյալներ, որով էլ անվտանգ ենք» (նոյեմբերի 26, 2015 թ.)[1]։
  • «Այս ամենը ցուցադրելուց հետո աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները, անալիտիկներն ի՞նչ կասեն, իհարկե կասեն, թե այսքան զենք ամենաանվտանգ երկրներից մեկում որտեղի՞ց» (նոյեմբերի 26, 2015 թ.)[1]։
  • «Այդ մարդիկ YouTube-ում այնքան նյութեր են տեղադրել, որ սովորական «ուչաստկովին» էլ կարող էր այդ հարցերը լուծել։ Ես չգիտեմ, թե «Հայոց վահանն» ինչ է արել։ Բայց այն, ինչ ես տեսել եմ, դրա միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ այս ամենը բեմականացված էր» (նոյեմբերի 26, 2015 թ.) [1]։
  • «Ինչպես է, որ իրական ընդդիմադիրների ամեն քայլը ձայնագրվում է, իսկ Վահան Մարտիրոսյանի պարագայում, ոչ մի բան՝ գնաց, գնաց։ Եթե դա ներդրում չէ, ուրեմն բարդակ է, որն ավելի վատ է» (սեպտեմբեր, 2015 թ.)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա