Jump to content

Առանց դավանանքի

Վիքիքաղվածք-ից

«Առանց դավանանքի», լեհ գրող Հենրիկ Սենկևիչի վեպը, որ գրվել է 1891 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սատանան միայն այն դեպքում կարող է կնոջ անկման պատճառ դառնալ, եթե նրան սիրահարեցնի, իսկ եթե ուզենա դատողությամբ ազդել, ձեռքից ոչինչ չի գա, թեկուզև բացառապես արդարությունը նրա կողմը լինի։
  • Ոսկու կտորները երբեմն պատած են լինում որձաքար խավով, որի միջից մետաղը դժվարությամբ է հանվում։ Իմ կարծիքով երիտասարդի սիրտն էլ պատած է այդ տեսակ խավով. մեջտեղում թանկագին հանք կա, բայց այդ անիծյալ կեղևն ամբողջապես չհալվեց։ Չսիրեց օրիորդին այնքան սաստիկ, որքան պետք էր։ Գործեռանդ գուցե ունի, բայց ամենևին չկար վճռելու եռանդ. սակայն դրան էլ ուժը կզորեր, եթե զգացմունքը պետք եղածի չափ դրդեր նրան։ Հեռացավ, սկսեց ըստ սովորության ինքն իր մեջ խորասուզվել, դատել, քննել ու փիլիսոփայություն անելով՝ բաց թողեց համ իր բախտավորությունը, համ ուրիշի։
  • Մարդիկ զուր են սերը՝ աչքերը կապած երևակայում։ Ընդհակառակը, սիրո աչքերից չի խուսափում և ոչ մի բան, ոչ մի ամենաչնչին մանրամասնություն. նա իր սիրած էակի ամեն մի բանը տեսնում, նկատում է, միայն թե այդ բոլոր տեսած ու նկատածն իր կրակով հալում՝ դարձնում է մի մեծ ու պարզ «սիրում եմ»։
  • Եթե ես փող գողանամ, ըստ հանրության համընդհանուր օրենքի, կհամարվեմ գող և ընդմիշտ կխայտառակվեմ, իսկ տուժողը կմնա մաքուր։ Բայց, եթե ես, ինչ-որ մեկից գողանամ նրա կնոջը, ապա ես՝ գողս, կդառնամ մաքուր, խայտառակ դարձնելով տուժող կողմը։ Այս ի՞նչ բան է։ Ողղակի բարոյական նորմերի այլասերվածություն, թե՞ դրամապանակի ու կնոջ գողության միջև այդքան մեծ տարբերություն կա, որ այս երկու արարքներն չի կարելի համեմատել:Մի անգամ չի, որ մտածել եմ այս մասին ու եկել այն համոզման, որ դրանք նույնը չեն։ Մարդը չի կարող ուրիշի սեփականությունը համարվել, ինչպես իր, ուրիշի կնոջ հետ սիրավեպը երկուսի համատեղ կամոք է լինում։ Ինչու՞ ես պետք է ընդունեմ ամուսնու իրավունքները, եթե դրանք չի ընդունում անգամ նրա կինը։
  • Ինքնասիրահարվածությունը, ունայնությունը և ուրիշին դուր գալու մղումը- անվստահության և թուլության անսպառ աղբյուր են։
  • Եթե ինձ չի կարելի բարձրաձայնել, որ սիրում եմ Ձեզ, ուրեմն ես կգրեմ։
  • Նա նման է փոքրաթիվ էջերով գրքի, բայց լի պարզ, հասարակ կանոններով, իսկ ես՝ բազմահատոր հրատարակչություն, որում չկա ոչ մի անվիճելի ճշմարտություն ու առաջինը ես եմ պատրաստ կասկածի տակ դնելու այդ ճշմարտությունները։
  • Ես լրիվ համաձայն եմ այն ձկան հետ, որը, «ո՞ր սոուսով կուզենայիր պատրաստվել հարցին» պատասխանում է, որ ինքը նախևառաջ չէր ուզենա, որ իրեն ուտեն։
  • Ինչ-որ մեկն ասել է. եթե տղամարդը սխալվում է, որ երկու անգամ երկու հավասար է հինգի, և նրան հնարավոր է ուղղել, ապա կինը կհաստատի, որ երկու անգամ երկու հավասար է լամպի, թեկուզ գլուխդ պատին խփի։
  • Կոկետուհին նման է վարկատուի՝ քիչ է տալիս, բայց մեծ տոկոսներ է պահանջում։
  • Անձնական փորձովս գիտեմ, որ շատ մտածող ու բուռն կերպով զգացող մարդուն հաճախ թվում է, թե բավական է, որ մտածածն ու զգացածը ուղղակի գրի անցնի, ու չտեսնված բան դուրս կգա...Բայց հենց որ մարդ նստում է գրելու, իսկույն մի որևէ ոճաբանական ձևի է ենթարկվում,- թեկուզ հենց իր համար գրելիս լինի,- սկսում է զանազան դիրքեր ընդունել և ծամծմված դարձվածքներ գործածել. մտքերը գլպում դեմ են առնում ու չեն ուզում գրի անցնել... և այնպես է լինում, որ ոչ թե գլուխն է ղեկավարում գրիչը, այլ գրիչը գլխին, և ղեկավարում է տափակ, դատարկ ու շինծու կերպով...
  • Երեկ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես այդ պարզ ու միամիտ էակն ինձ տիրացել ու հաղթում է մինչև անգամ այնպիսի ասպարեզներում, ուր մարդկային բոլոր հասկացողությունների համաձայն, ես պետք է լինեի հաղթողը։ Այժմ այդ ինձ համար ավելի պարզ է, այժմ ես ունեմ դրա համար մի պատրաստի, շատ տխուր ենթադրություն, - որովհետև ես նրան ավելի եմ սիրում, քան նա ինձ։
  • — Դու ինձ վրա չարացա՞ծ ես։
— Ոչ, պարզապես սիրում եմ քեզ...

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Առանց դավանանքի հոդվածը նաև Վիքիպեդիայում: