Jump to content

Անրի-Ֆրեդերիկ Ամիել

Վիքիքաղվածք-ից
Անրի-Ֆրեդերիկ Ամիել (1852)

Անրի-Ֆրեդերիկ Ամիել (ֆր.՝ Henri-Frédéric Amiel, սեպտեմբերի 27, 1821, Ժնև — մայիսի 11, 1881, Ժնև), շվեյցարացի գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բարոյական անտարբերությունը խիստ կրթված մարդկանց հիվանդությունն է[1]։
  • Խղճի բթացումն իմացվում է մարդկությանը վնասաբեր գործողությունների դեմ զայրանալու անընդունակությունից[2]։
  • Բավական չէ բարի լինել, հարկավոր է նաև տակտով լինել[3]։
  • Սրտնեղությունը չարություն է, որը վախենում է բացահայտվելուց, դա անզոր կատաղություն է, որն զգում է իր անզորությունը[4]։
  • Հնարավոր չէ բուժել այն հիվանդին, որն իրեն համարում է առողջ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 168։
  2. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 445։
  3. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 582։
  4. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 658։
  5. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 682։